o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին

14.03.2020 18:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մահացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին

Ծանր հիվանդությունից հետո` 27 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` ՄԽԻԹԱՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ: Նա ծնվել էր Երեւանում 1992թ.-ի դեկտեմբերի 1-ին: Երեւանի Ալ. Պուշկինի անվան հիմնական դպրոցն ավարտելուց հետո` բիզնես մենեջմենթ է սովորել Տորոնտոյի (Կանադա) Սենեկա համալսարանում, այնուհետեւ Նիկոսիայի համալսարանում: Չնայած երիտասարդ տարիքին, իրականացրել է բազմաթիվ բիզնես նախագծեր տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էկոտուրիզմի ոլորտներում: Հիմնադրել է մի շարք ձեռնարկություններ՝ «Ղարաբաղ Գրեյթ Փարթներս» (2013թ.), «Գրեյթ Սոլուշիոն» (2017թ.), «Սարտեքս Արմենիա» ընկերություն (2019):

Արթուր Աղաբեկյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Մխիթար Աղաբեկյանի աշխատանքային մեծ օրակարգում կային մի քանի տասնյակ նախագծեր, որոնք պետք է նպաստեին Հայաստանի եւ Արցախի տնտեսական կյանքի ակտիվացմանը: Նրա հիմնադրած բոլոր ընկերություններում նրան հիշում են, որպես պատասխանատու եւ բարեխիղճ կառավարիչ, բիզնես տաղանդով օժտված անհատականություն, հավատարիմ, հոգատար ընկեր, ազնիվ մարդ: Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում նա ֆինանսավորել է մի շարք բարեգործական նախաձեռնություններ Հայաստանում եւ Արցախում: 2012-2014 թթ.-ին Մխիթար Աղաբեկյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ամուսնացած էր...

Մխիթար Աղաբեկյանը կյանքով լի երիտասարդ էր, ով մինչեւ վերջին րոպեն պայքարում էր ապրելու համար, ով շարունակում էր աշխատել եւ հանձնարարություններ տալ իր աշխատակազմին, նա ոչ մի վարկյան չհուսալքվեց ու չհանձնվեց:

Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА