o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տաթևիկ Ռևազյանը լքել է Հայաստանը՝ ասելով, որ Հայաստանում մնալն ապահով չէ

14.03.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տաթևիկ Ռևազյանը լքել է Հայաստանը՝ ասելով, որ Հայաստանում մնալն ապահով չէ

Հրապարակ»-ը գրում է. «Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ երեկ երեկոյան Քաղավիացիայի վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանը լքել է Հայաստանը։ Ճիշտ է՝ նա վաղուց էր որոշել, որ ծննդաբերելու է Դանիայում, որ զավակը միանգամից Դանիայի քաղաքացի լինի, սակայն վերջին օրերի իրադարձությունները եւ հատկապես՝ Աէրոնավիգացիոն կենտրոնի տնօրենի՝ կորոնավիրուսով վարակվելու փաստը արագացրել է նրա մեկնում։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289 , մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7402 է, մահվան դեպքերինը՝ 91

Նա երեկ առավոտյան ճեպազրույց է տվել կառավարության մոտ, իսկ երեկոյան՝ գնացել օդանավակայան ու թռել, ասելով՝ Հայաստանում մնալն ապահով չէ։ Նկատենք, որ Դանիայում էլ այդ առումով շատ ապահով չէ, այնտեղ մոտ 600 վարակակիր է հայտնաբերվել, սակայն հավանաբար «սիրուն աղջիկը» հայկական բժշկության այնքան չի վստահում, որքան դանիականին։ Դե, ինչ՝ մաղթենք բարի ծննդաբերություն։ Մեր աղբյուրն ասաց, որ նա առնվազն 6 ամիս կմնա Դանիայում, իսկ այստեղ նրան արդեն փոխարինող են նշանակել։

Մեր զանգերին Քաղավիացիայից ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА