o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրաքվեն չեղարկելու տարբերակների մասին «Ոչ»-ի շտաբի ղեկավարը չի խոսելու

14.03.2020 23:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հանրաքվեն չեղարկելու տարբերակների մասին «Ոչ»-ի շտաբի ղեկավարը չի խոսելու

Պաշտոնապես Հայաստանում արդեն կա կորոնավիրուսով վարակված 20 մարդ: Մինչեւ մարտի 23-ը դադարեցվել են նախակրթարանների, դպրոցների եւ բուհերի գործունեությունը: Առնվազն մինչեւ մարտի 23-ը փակ կլինեն նաեւ ՀՀ ԿԳՄՍ եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, համերգասրահները, ինչպես նաեւ թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեծագործության կենտրոնները, մարզադպրոցները։ Բայց արի ու տես, որ իշխանությունը չի շտապում հայտարարել ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի չեղարկման մասին, ինչի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Ոչ»-ի շտաբի ղեկավար, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

«Կարծում եմ` Սուրբ Զատիկից սկսած այս վիրուս կոչվածը կսկսի նահանջել». Տաթեւ Ղազարյան

- Պարոն Մելիքյան, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որեւէ իրավական ճանապարհ կա՞ հանրաքվեն չեղարկելու համար եւ ինչպե՞ս պետք է նման որոշում կայացվի՝ Ազգային ժողով պետք է գումարվի եւ նորից քվեարկությո՞ւն տեղի ունենա, բավարար է, որ վարչապետը լայվով տեղեկացնի՞, թե՞ կառավարության որոշում է պետք:

- Ձեռնպահ կմնայի այս հարցի շուրջ որեւէ մեկնաբանություն տալուց: Կարծում եմ՝ այդ մասին լավ կլինի, որ իշխանության ներկայացուցիչները խոսեն:

- Հարցս վերաբերում է զուտ օրենքով սահմանված կարգին՝ հանրաքվեն չեղարկելու ի՞նչ տարբերակներ կան:

- Ես դրա մասին չեմ խոսելու:

- Փաստորեն, այս հարցում «Ոչ»-ի շտաբը ճիշտ ճանապարհը չի՞ հուշելու իշխանությանը:

- Արդեն ասացի:

- Փաշինյանն ի պաշտոնե խնդրում, կոչ է անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց: Սա քարոզարշավի անցկացման հավասար պայմանների, հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների խախտում չէ՞:

- Ես չէի համարի, որ սա օրենքի խախտում է: Իրոք, իրավիճակն այնպիսին է, որ ցանկացած երկրի ղեկավար պարտավոր է միջոցներ ձեռնարկել: Եվ ամենափոքր միջոցը, որ պետք է ձեռնարկվի, բոլոր քաղաքացիներին նման հորդոր ներկայացնելն է: Այնպես որ, այստեղ որեւէ խախտում չեմ տեսնում, առավել եւս, որ խոսքը հորդորին է վերաբերում:

- «Ոչ» շտաբը հետեւելո՞ւ է այս հորդորին, թե՝ ոչ:

- Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք որեւէ հրապարակային միջոցառում չէինք էլ նախատեսել, թեեւ ունեինք որոշակի գաղափարներ՝ մի փոքր ավելի ուշ շրջանի համար: Ամեն դեպքում, որեւէ հրապարակային միջոցառում այս պահի դրությամբ չէինք էլ նախատեսել, եւ այս տեսանկյունից որեւէ էական բան մեր ծրագրերում չեն փոխվել:

- Անկախ նրանից, որ կամաց-կամաց արտակարգ դրության ենք մոտենում, սակայն քարոզարշավն ունի իր օրենքով սահմանված կարգը:  Խոչընդոտ չէ՞, երբ վարչապետն ուղիղ հայտարարում է, որ որեւէ հավաքներ, միջոցառումներ պետք է չլինեն այս ընթացքում:

- Վարչապետը ոչ թե հարկադրանքի, այլ համոզման մեթոդով էր դիմում հանրությանը, եւ այս տեսանկյունից զուտ իրավաբանորեն էական տարբերություն կա: Միեւնույն ժամանակ, դժվար եմ պատկերացնում որեւէ ողջամիտ մարդ, որն այս պայմաններում մեծ, հրապարակային միջոցառում կիրականացնի: Ուստի՝ որեւէ խնդիր այս հորդորի մեջ չեմ տեսնում: Իսկ քարոզարշավի մասով՝ նշեմ, որ գործընթացն իր տրամաբանությամբ շարունակվում է: Մենք ակտիվորեն աշխատում ենք, ստացել ենք վստահված անձանց բազմաթիվ դիմումներ: Դեռ ժամանակ կա եւ կարծում ենք, որ էլի դիմումներ կստանանք: Նաեւ քվեարկությունից 20 օր առաջ պետք է ֆինանսական հաշվետվություն ներկայացնենք, դրա վրա ենք աշխատում: Ինչպես նաեւ աշխատում ենք մեզ դիմած, մեզ հայտ ներկայացրած հասարակական, քաղաքական միավորների հետ՝ տարբեր հարթակներից օգտվելու հարցով՝ եթերաժամանակ, վահանակներ, պաստառներ եւ այլն: Մեր ծրագրերում որեւէ բան այս ամենը չի փոխել:

- «Ոչ»-ի շտաբն արդեն իսկ բազմաթիվ խախտումների մասին բարձրաձայնել է: Այդ ամենը որեւէ իրավական հետեւանք ունենալո՞ւ են, թե՞ արձանագրվում է օդում եւ վերջ:

- Այս պահին մենք այդ խախտումների արձանագրումը դիտարկում ենք երկու տեսանկյունից. առաջինը՝ դրանք հավաքագրում ենք վերջանական զեկույցում ներառելու համար: Այն կարող է որոշակի իրավիճակներում ունենալ իրավական նշանակություն եւ տարբեր գործընթացներ կարող են իրականացվել: Եվ երկրորդ, որն ավելի կարեւոր եմ համարում՝ դրանք կանխարգելիչ նշանակություն ունեն: Առնվազն որոշ դեպքերում այդ նախազգուշացնող արձանագրումներն իրենց ազդեցությունն ունեցել են:

- Որքան էլ դաժան է, բայց կորոնավիրուսը օգնո՞ւմ է «Ոչ»-ի շտաբին՝ նկատի ունենալով այն, որ ՀՀ քաղաքացիները վարակվելու վտանգով պայմանավորված, պարզապես, չեն գնա հանրաքվեի մասնակցելու: Թե՞ այն ավելի շատ «Այո»-ի օգտին է, որոնք հանրաքվեին քաղաքացիների քիչ մասնակցությունը կարդարացնեն կամ կչեղարկեն հանրաքվեն՝ մատնացույց անելով կորոնավիրուսը:

Արտակարգ իրավիճակը հավիտյան չի կարող երկարացվել. Ռոբերտ Մարգարյան

- Անկեղծ ասած, էթիկայից դուրս կհամարեի այս հարթության մեջ մտնելը եւ մեկնաբանություն տալը: Ես կնախընտրեի, որ իշխանությունները ժամանակին պատշաճ քայլեր ձեռնարկած լինեին, որպեսզի մենք առհասարակ այս խնդրի առաջ չկանգնեինք:

- Այդուհանդերձ, բուն հանրաքվեի անցկացումը կարո՞ղ ենք համարել զանգվածային միջոցառում՝ վարակվելու հնարավոր վտանգներով հանդերձ, որից այսօր վարչապետը խնդրում ու կոչ է անում հնարավորինս խուսափել:

- Այդ հարցի շուրջ ես նույնպես ձեռնպահ կմնամ մեկնաբանություն տալ, որովհետեւ այն կարող է շահարկման առարկա դառնալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА