o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղներդ հանգիստ նստեք, հոգեւորականներիս ու քրիստոնյա հավատացյալներիս մասին զուր մի՛ մտածեք. Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

15.03.2020 02:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տեղներդ հանգիստ նստեք, հոգեւորականներիս ու քրիստոնյա հավատացյալներիս մասին զուր մի՛ մտածեք. Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

«Մարդիկ են շրջում Դիմատետրի անծայրածիր տիրույթներում, որոնք հիմա էլ թագաժահրով են հարմար առիթ գտել դարձյալ ու կրկին Հայ Եկեղեցու վրա ցեխ շպրտելու։ Խոսքս բնականաբար մեր Եկեղեցու հավատավոր զավակների, Հայ Եկեղեցու դերն ու արժեքը գնահատող հավատացյալ եւ նույնիսկ անհավատ անձերի քննադատություններին չի վերաբերում։ Խոսքս նրանց մասին է, որոնք հանրությանը հայտնի են իրենց աթեիստ, լավագույն դեպքում՝ ագնոստիկ հայացքներով եւ քրիստոնեության եւ Հայ Եկեղեցու նկատմամբ դրսեւորած իրենց, մեղմ ասած, ոչ բարեկամական վերաբերմունքով։ Անձեր, որոնց համար հավատացյալ մարդիկ հետամնաց են, տգետ ու խավարամիտ։ Իսկ հիմա հանկարծ իրենց հանգիստը կորցրած մտածում են նույն այդ հավատացյալների կյանքի ու առողջության համար։ Հա, դե իհարկե, պետք է մտածեն։ Չէ որ մենք տգետ ենք ու խավարամիտ եւ մեր ուղեղն այնքան չկա, որ կարողանա տարբերակել մեր լավն ու վատը։ Սրանք անձեր են, որոնք հաճույքով ու մեծագույն եռանդով ոչ միայն այս օրերին կփակեին հայ եկեղեցիների դռները, այլ՝ եթե ձեռները ճար լիներ, ընդհանրապես եւ հավիտյանս հավիտենից։

Ովքե՞ր են խմբագրում/ուրանում մեր պահանջատիրությունը. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ)

Վարչապետի ոճով ասած՝ «տեղներդ հանգիստ նստեք», հոգեւորականներիս ու քրիստոնյա հավատացյալներիս մասին զուր մի՛ մտածեք։ Ընդհանրապես անհավատ եք, բայց դե գոնե վստահ եղեք, մենք ո՛չ հայ հանրության, ո՛չ Հայ Եկեղեցու, ո՛չ նրա հավատացյալ զավակների, ո՛չ մեր եւ ո՛չ էլ մեր ընտանիքների վատն ենք ուզում։ Եվ վստահ ենք, որ Սբ. Պատարագի ընթացքին պատարագվող մեր Տերն ու Փրկիչը բուժիչ է, քավիչ է, փրկիչ է։ Մեզ մի՛ խանգարեք մեր աղոթքի մեջ։ Իսկ ես խոստանում եմ, Սբ. Պատարագի ծածուկ աղոթքների մեջ, այնպես որ դուք եւ մնացած մարդիկ չլսեն, այլ միայն Աստված, աղոթել նաեւ ձեզ ու ձեր ընտանիքների համար։ Աստված պահապան բոլորիս», - այս մասին գրում է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ եպիսկոպոս ԻՍԱԽԱՆՅԱՆԸ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА