o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանից հետո նաեւ ՌԴ-ում են ԱՄՆ-ին մեղադրել կորոնավիրուսն արհեստականորեն տարածելու մեջ

15.03.2020 10:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանից հետո նաեւ ՌԴ-ում են ԱՄՆ-ին մեղադրել կորոնավիրուսն արհեստականորեն տարածելու մեջ

Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, հայտնի տնտեսագետ, ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը կարծում է, որ ԱՄՆ-ն սկսել է օգտագործել կենսաբանական զենք։ Նա ենթադրում է, որ աշխարհում տարածվող կորոնավիրուսը ԱՄՆ կառավարության ձեռքի գործն է։ Նաեւ, որ Էբոլան եւ թռչնագրիպը փորձարկումներ են եղել։ «Յուրաքանչյուր համաշխարհային պատերազմ տարբերվում է մարտական գործողություններ վարելու իր հարվածային եղանակներով։ Ամերիկացիներն առաջինն են ստեղծել նման կենսաբանական զենքերը։ Եվ նախորդ փորձարկումները՝ Էբոլա տենդը եւ թռչնագրիպը, պարզապես փորձեր էին, որոնք ընթանում էին ընտրական գործողության նպատակային վիրուսի ձեւավորման համար»,- հայտարարել է Գլազեւը «Ցարգրադ» հաղորդման եթերում: 

«Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ)

Նա նաև հիշեցրել է, որ հենց Վաշինգտոնն ունի աշխարհով մեկ ցրված ռազմական բիոլաբորատորիաների ճյուղավորված ցանց, այդ թվում՝ Ուկրաինայում։ «Ամերիկացիները վիրուսներ են տածում, ըստ էության, մեր հայրենակիցների վրա։ Այնպես որ, նրանք ունեն կենսաբանական զենքի ամբողջական զինանոց։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք ձեզ հետ քննարկել ենք եւ մեկ տարի առաջ, եւ երկու, երեք, չորք։ Մենք այդ ամենը ձեզ հետ կանխատեսել էինք։ Եվ գործնականում տնտեսության անվերահսկելի հատվածների դեմ Միացյալ Նահանգների հիբրիդային պատերազմի այս դրսեւորումը միանգամայն հասկանալի եւ տրամաբանական է»,- ընդգծել է ռուս քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ օրերս այդ կարգի հայտարարություն արել էր նաեւ պաշտոնական Պեկինը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը մարտի 12-ին լրագրողների առջեւ ելույթ ունենալով ենթադրել է, որ COVID-19 կորոնավիրուսը կարող էր չինական Ուհան բերվել ամերիկացի զինվորականների կողմից: Իսկ ահա Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված թափանցիկությունը բացակայում է հենց Միացյալ Նահանգների գործողություններում: «Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել զրոյական հիվանդը։ Քանի՞ մարդ է վարակված։ Ո՞ր հիվանդանոցներում են նրանք: Հնարավոր է, որ Ուհան համաճարակը ներմուծել է ԱՄՆ-ի բանակը։ Եղեք բաց, հրապարակեք ձեր տվյալները: ԱՄՆ-ն պետք է մեզ բացատրություն տա»։

Չժաոն իր հայտարարությունը չի ուղեկցել ամերիկացի զինվորականների հասցեին մեղադրանքների օգտին, որոնք, նրա կարծիքով, կարող են մեղավոր լինել Չինաստանում վարակի բռնկման համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА