o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևան Մոլը որոշում է կայացրել ժամակավորապես փակվելու մասին

15.03.2020 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևան Մոլը որոշում է կայացրել ժամակավորապես փակվելու մասին

Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, ինչպես նաև կարևորելով հանրային արձագանքը սույն հարցի շուրջ, Երևան Մոլը որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Սույն որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, ինչպես նաև հանրային և իր աշխատակիցների առողջության ու ապահովության առաջնային կարևորությունից։ Այս մասին հայտնում են առևտրի կենտրոնի մամուլի ծառայությունից։

Մոսկվայից Երևան չարտերային թռիչքի օրն ու ժամը հայտնի է

«Չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող Կինոպարկ Կինոթատրոնը և Նավապետ Քիդ զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։

Երևան Մոլի այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը։

Երևան Մոլի վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։

Եղեք առողջ և պահպանեք անվտանգության առաջնային կանոնները»,-նշված է հայտարարության մեջ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА