o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 61 000-ը

15.03.2020 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 61 000-ը

Առողջապահության համաշխարհային կոմիտեն վերջին օրվա կտրվածքով արձանագրել է Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակման 9700 նոր դեպք: Աշխարհում այժմ վարակվածների թիվը գերազանցում է 142 000-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՀԿ-ի հայտարարությունը:

Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը դարձել է 55 743

Նշվում է, որ Չինաստանից դուրս 135 երկրում վարակվել է 61 518 մարդ, մահացել է նրանցից 2199-ը (24 ժամվա ընթացքում՝ 424-ը):

Իսկ ահա Չինաստանում կորոնավիրուսի վարակը կարծես թե նահանջում է: Մեկ օրում գրանցվել է վարակման 18 դեպք, մահացել է 14 մարդ: Մեկ օրվա կտրվածքով համաճարակը տարածվել է ևս 13 երկրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА