o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էջմիածնի թիվ 4 դպրոցից մեկուսացվել է 61 անձ

15.03.2020 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Էջմիածնի թիվ 4 դպրոցից մեկուսացվել է 61 անձ

Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան  համար 4 հիմնական դպրոցից  այսօր` մարտի 15-ին 61 անձ է մեկուսացվել: Ըստ դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանի․ «Մեկուսացվել են դասարանի բոլոր աշակերտները եւ 5 ուսուցիչ, որոնք որ դաս են տվել վարակված երեխայի հաճախելու օրերին:Մեկուսացվել են նաեւ յուրաքանչյուր երեխայից  մի ծնողը` կամ մայրը կամ հայրը, եւ նրանց անչափահաս մյուս երեխաները, որովհետեւ հրաժարվում էին առանց երեխաների մեկուսանալ»:

Կորոնավիրուսով վարակված, անախտանիշ հարյուրավոր քաղաքացիներ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշվածները չեն մեկուսացվելու. Նախարար

Տնօրենը հայտնեց, որ ընդհանուր 35 աշակերտ կա դասարանում: Նրանցից  մեկը` կորոնավիրուսով վարակված աղջիկ երեխան  մի քանի օր է, ինչ մեկուսացված է: Դրանից հետո մեկուսացվել էր նաեւ նրա կողքին նստող աշակերտը: «Երեխան ջերմել է, ստուգել են եւ պատասխանը բացասական է եղել»,- ասել էց տնօրենը:

Նշենք, որ մինչ այս պահը Հայստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 23 դեպք, մեծամասնությունը կապված է էջմիածնի նշանդրեքի հայտնի դեպքի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА