o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկուսացվածներ կան նաև Էջմիածնի հարակից վայրերից․ մեծ թվով խանութներ փակ են

15.03.2020 16:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկուսացվածներ կան նաև Էջմիածնի հարակից վայրերից․ մեծ թվով խանութներ փակ են

Էջմիածնում այժմ շարունակվում են մեկուսացման աշխատանքները։  Մեկուսացվածների եւ ինքնամեկուսացվածնեւրի շրջանակը գնալով մեծանում է։

Հիմնականում մեկուսացնում են կորոնավիրուսով վարակված երեխայի հետ շփված անձանց, վերջիններիս թվում են դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուչիցները, նույնիսկ դպրոցի հարակից տան բնակիչները։ Չնայած Էջմիածնի փողոցներում կատարվում են ախտահանման աշխատանքները, բայց բնակիչներն արդեն մեկուսացել են իրենց տներում, իսկ քաղաքի մի քանի խանութներ արդեն իսկ փակ են։

Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններ

Սակայն նշենք, որ մեկուսացվածների շրջանակը չի սահմանափակվում միայն Էջմիածին քաղաքով եւ ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկուսացվածներ կան նաեւ հարակից տարածքներից՝ Զվարթնոցից, Արգավանդից եւ այլն։ Մեկուսացվածներին տեղափոխում են հատոկ ավտոբուսով։

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձինք 23-ն են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА