o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ի ոստիկանությունը հանցագործներին խնդրել կորոնավիրուսի պատճառով է հետաձգել հանցագործությունները

15.03.2020 19:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ի ոստիկանությունը հանցագործներին խնդրել կորոնավիրուսի պատճառով է հետաձգել հանցագործությունները

ԱՄՆ-ի Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի ոստիկանությունը հանցագործներին խնդրել է ժամանակավորապես հրաժարվել հակաիրավական գործունեությունից՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով: Դիմումը հրապարակվել է տեսչության Twitter-յան էջում ։

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. Sputnik-Georgia

 «COVID-19-ի տեղային տարածման հետեւանքով վարակվելու հաստատված դեպքի պատճառով Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանության դեպարտամենտը խնդրում է դադարեցնել ողջ քրեական (չարամիտ) գործունեությունը՝ մինչեւ հետագա հայտարարությունները», — ասված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունում նաեւ հայտարարել են, որ համագործակցության հույս ունեն իրավախախտումների կանխման հարցում: «Մեր երախտագիտությունն ենք հայտնում հանցագործությունների կանխման գործում ակնկալվող համագործակցության համար եւ նախապես շնորհակալություն ենք հայտնում հանցագործներին», — նշել են ոստիկանության դեպարտամենտում:

Այս պահին աշխարհում գրանցված է կորոնավիրուսով վարակվածների մոտ 156 հազար մարդ։ Դրա հարուցած COVID-19 հիվանդությունից մահացել է 5,8 հազար մարդ, 73,9 հազարը բուժվել է։ Հիվանդության դեպքերը հայտնաբերվել են 142 երկրներում ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА