o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես անել, որ այս օրերին հոգեհանգստից մի քանիսը հանգուցյալի հետ չգնան հանգուցյալ աշխարհ

15.03.2020 17:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես անել, որ այս օրերին հոգեհանգստից մի քանիսը հանգուցյալի հետ չգնան հանգուցյալ աշխարհ

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՄԱՐԿՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կոչ է անում պատկան մարմիններին վարակի տարածման ավելի լայնամասշտաբ բռնկումներից խուսափելու համար՝ փակել հասարակական վայրերը, ինչպիսիք են օրինակ` սգո սրահները կամ հորդորել այդ սրահների սեփականատերերին տեղադրել կանխարգելիչ միջոցներ եւ կազմակերպել պատշաճ ախտահանում։

Առաջարկում եմ Է. Մարուքյանի դեմ կատարված բռնության փորձ անողին պատասխանատվության կանչել նույն հոդվածով, ինչ Ա. Ալեքսանյանին

«Այս օրերին զգուշություն պետք է պահպանենք յուրաքանչյուրս, քանի որ մեկի անփութությունն ու անպատասխանատվությունը կարող է պատճառ դառնալ շատերի վարակի առիթ», - նշել է Մ. Հարությունյանը։

Սեփական ժողովրդի թիկունքից դավաճանական հարված են հասցրել. Վահագն Չախալյան

Թե ինչ է նշանակում փակել սգո սրահները եւ այդ դեպքում ինչպե՞ս կազմակերպել հանգուցյալի վերջին հրաժեշտը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից. «Որքան էլ ցավալի է, բայց մահացողն արդեն մահացել է: Եվ եթե անգամ մեկ տոկոս ռիսկ կա, որ այդ հոգեհանգստին ներկա գտնվողներից մեկը կարող է կորոնավիրուսի վարակակիր լինել, եւ նրա պատճառով մի քանիսը եւս հանգուցյալին ուղեկցեն հանգուցյալ աշխարհ, կարծում եմ՝ պետք է հնավորինս զգույշ լինել: Ստեղծված իրավիճակում, երբ ազգի գրեթե մեծամասնությունը խուճապի մեջ է, կարելի է սգո սրահները փակել՝ հոգեհանգստի արարողության մասնակիցների համար: Հակառակ դեպքում՝ մարդիկ, միեւնույն է ասելու են՝ ամոթ է, ինչպե՞ս չգնանք, մոտիկ մարդ էր… Ու դրա հետեւանքով գնան վարակվեն, մեռնեն: Կամ եթե սահմանափակումներ չեն մտցնում սգո սրահների տերերը, որոնք գերշահույթներ են ունեցել, թող հիմա էլ նեղություն տան իրենց, դիմակներ, ալկոգել գնեն, որպեսզի նվազեցնեն հոգեհանգստի արարողությունների ժամանակ հնարավոր ռիսկերը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА