o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մալայզիայում 190 մարդ մզկիթում վարակվել է կորոնավիրուսով

15.03.2020 19:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մալայզիայում 190 մարդ մզկիթում վարակվել է կորոնավիրուսով

Մալայզիայում մարտի 15-ին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 190 նոր դեպք։ Վարակակիրների ճնշող մեծամասնությունը վարակվել է երկրի մզկիթներից մեկում։ Այդ մասին հայտնում է The Star պարբերականը՝ հղում անելով Մալայզիայի առողջապահության նախարարությանը։

Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը դարձել է 55 743

Երկրի առողջապահության նախարար Ադհամ Բաբան կիրակի օրը հայտարարել է, որ վարակման գրեթե բոլոր նոր դեպքերը կապված են Ջամիք Պետալինգ մզկիթում տեղի ունեցած կրոնական միջոցառման հետ, որը ձգվել է փետրվարի 27-ից մարտի 1-ը։ Ընդհանուր առմամբ, կրոնական միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 16 հազարը, հայտնում է պարբերականը։

Նախարարությունը ենթադրում է, որ Ջամիք Պետալինգ մզկիթում կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է էականորեն ավելանալ, քան հաղորդվել է ավելի վաղ։

«Մենք խնդրում ենք բոլորին, որոնք մասնակցել են միջոցառմանը, դիմեն առողջապահական տեղական մարմիններին՝ հետագա ցուցումներ ստանալու նպատակով»,- հայտարարել է նախարարը։

Կորոնավիրուսի տարածումից ի վեր Մալայզիայում վարակակիրների թիվը հասել է 428-ի։ Վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 162 501, մահացածների թիվը՝ 6068, իսկ ապաքինվածներինը՝ 75 968

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА