o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է»

15.03.2020 19:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
​​​​​​​«Տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է»

Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ եւ ընդգծում. «Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որեւէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որեւէ շփում չի ունեցել»:

Պահանջվում է քաղաքական հասունություն եւ իմաստնություն. ՀՀ նախկին վարչապետ

Որպետ հետգրություն՝ ՊՆ մամուլի խոսնակը հավելում է. «Հարգելի լրագրողներ, նյութը վերնագրելիս բարեխիղճ եղեք եւ նշեք, թե որ երկրի ՊՆ-ն է նման տեղեկություն հայտնում: Տվյալ դեպքում ԱՄՆ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում կա իրենց ենթակայության ներքո ծառայող կորոնավիրուսով վարակված 10 զինվորական»:

Զինեդին Զիդանը խախտել է կարանտինի կանոնները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА