o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բանակաշինությունը` գերագույն խնդիր. հատված Սերժ Սարգսյանի հետ զրույցից

15.03.2020 21:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ
Բանակաշինությունը` գերագույն խնդիր. հատված Սերժ Սարգսյանի հետ զրույցից

Հայոց բանակի կազմավորումը և պետականության ստեղծումը մեկը մյուսին լրացնելով ստեղծվեց անկախ Հայաստան և Արցախ։ Ե՛վ մեկի և՛ մյուսի հիմքում ընկած էր 1988 թվականի արցախյան շարժումը։ 1988֊ի փետրվարից 1992 թվականի մայիս, երբ արցախյան շարժման և հայ֊ադրբեջանական հարաբերությունների սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգությանապահովումը դարձավ ավելի քան կարևոր։ 1992 թվականի հունիսից 1994 թվականի մայիս, երբ արդեն Հայաստանը և Արցախը գտնվելով Ադրբեջանի հետ փաստացի պատերազմի մեջ, ստեղծեցին ազգային բանակ։ Հայոց բանակի հիմնադիր անդամներից ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ ՊՆ 3֊րդ և 7֊րդ նախարար, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը պատմում է բանակաշինության դժվարությունների և ձեռքբերումների մասին. «Ազգային բանակի ստեղծումը երկար ու դժվարին ճանապարհ է անցել։ Արցախյան շարժում, պատերազմ և դրան հաջորդող փաստացի պատերազմական վիճակն արագացրեց բանակաշինության գործընթացը։ Մեր գլխավոր նպատակն էր բարձրացնել զորքերի մարտունակությունը, կարգապահության ամրապնդումը, սպայական անձնակազմի պատրաստումն ու վերապատրաստումը։ Անշուշտ, զենք֊զինամթերքի ձեռքբերումը, սնունդը, համազգեստը և բուժսպասարկումը կարևորագույն խնդիրներ էին, սակայն ճիշտ չի լինի դրանցից որևէ մեկը որակել պակաս կամ առավել անհրաժեշտ։ Բանակաշինությունը մեր առջև դրված գերագույն խնդիր էր և հաջողվեց այն կյանքի կոչել»։
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տարիներ շարունակ ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ծառայել են Հայաստանի և Արցախի անվտանգությանը։
1994թ. մայիսի 5֊ին Ռուսաստանի, Կիրգիզիայի և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց մի արձանագրություն, որն արցախյան հակամարտության պատմության մեջ մտավ Բիշքեկյան արձանագրություն անվամբ, որի հիման վրա պայմանավորվածություն ձեռք բերվեց հրադադարի մասին։ Մայիսի 12֊ին Մոսկվայում, Բիշքեկյան պայմանագրի իրավաբանական ձևակերպման նպատակով տեղի ունեցավ ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի ՊՆ նախարար Մամեդրաֆի Մամեդովի և ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի հանդիպումը, որտեղ հաստատվեց կողմերի հավատարմությունը կրակի դադարեցման վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Պատրաստվեց նաև մի փաստաթուղթ, որով նախատեսված էր ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի տարանջատում, կողմերի միջև բուֆերային գոտու ստեղծում և այնտեղ խաղարարար ուժերի տեղակայում։ Փաստաթուղթը ստորագրեցին ՌԴ և ՀՀ ՊՆ նախարարներ Պավել Գրաչովը և Սերժ Սարգսյանը և ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը։ Ադրբեջանի ՊՆ նախարարը չստորագրեց փաստաթուղթը։ Նա շտապ ետ կանչվեց Բաքու։ Թեպետ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Մոսկովյան համաձայնագրի ամփոփիչ արձանագրությունը, ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատվեց տևական հրադադար։
Տևական հրադադարը նպաստեց, որ կարճ ժամանակում հայոց բանակը զինվի զենք֊զինամթերքով, վառելիքոց, սնունդով։ Կար նաև հագուկապի խնդիր, որ դրված էր նորաստեղծ նախարարության առջև։ Սերժ Սարգսյանը հիշում է, թե ինչպես են այդ տարում զինվորական համազգեստի հարցը լուծել. «Ես մեկնեցի Մոսկվա, որտեղից էլ կտոր գնեցի և Զորի Բալայանի հետ ուղարկեցի Հայաստան (1993 թ)։ Այդ կտորով զինվորական համազգեստ կարեցին։ Հետագայում արդեն բանակը հագուկապի խնդիր չունեցավ»։ Նախագահը նշում է, որ ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնում իր առջև դրված ամենակարևոր խնդիրներից մեկը` զինված ուժերի համալրումն է եղել կրտսեր, ավագ և բարձրագույն սպայական կազմով։ Նրա օրոք բացվել են մի շարք զորամասեր` իրենց ժամանակակից բուժամբուլատորիաներով, ճաշարաններով և մարզասրահներով։ Հարկ է նշել, որ զինվորական կրթահամալիրների ստեղծման հարցը նույնպես ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի օրակարգում է եղել և մեծ ջանքերի շնորհիվ հետագայում ռազմական ուսումնարանները դարձել են համալսարաններ (Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ, Դ.Կանայանի անվան ռազմական հետազոտությունների համալսարան, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան)։
2008 թվականի ապրիլի 8-֊ին Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի և հայոց բանակի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Հայաստանում և Արցախում բանակաշինության գործընթացը շարունակվեց։ Արցախի հերոսը չի սիրում, երբ բանակի պատմության մեջ իր ունեցած ավանդի համար իր անձը գերագնահատում են։ Ասում է. «Ազգային բանակի համար պարտավոր ենք անել անհնարինը»։ Այո՛, նա ճիշտ է, բայց մի՞թե կարելի է ապրել այն հույսով, որ մի օր սերունդները հերոսներին կգնահատեն կենդանության օրոք։ Սա այն նվազագույնն էր, ինչի մասին կարող էի գրել, քանի որ մի ամբողջ գիրք կարելի է նվիրել կյանքի լավագույն 35 տարիները հայրենիքին, հայոց բանակին նվիրած Արցախի հերոս Սերժ Սարգսյանին։

Վիգեն Սարգսյանի հանդիպումը Ապրիլի քառօրյա պատերազմի հերոսների հետ. Ապրիլ, 2018 թ.

Աննա Սահակյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА