o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վեհափառի հորդորն է հոգատարություն եւ սեր դրսեւորել միմյանց հանդեպ. Տ. Վահրամ քահանա Մելիքյան

15.03.2020 22:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վեհափառի հորդորն է հոգատարություն եւ սեր դրսեւորել միմյանց հանդեպ. Տ. Վահրամ քահանա Մելիքյան

Նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակի եւ դրա կապակցությամբ ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղվելիք բազում հարցումները՝ տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԸ հայտնում է.  «Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի եւ ժողովրդի առջեւ։ Ամենայն Հայոց Հայրապետը հետեւում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են Մայր Աթոռի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է ամենքիս պահպանել խաղաղություն, հոգատարություն եւ սեր դրսեւորել միմյանց հանդեպ, որ զորացնենք մեզանում միաբանության ոգին՝ ի վիճակի լինելու միասնական ջանքերով հաղթահարել այս համավարակը: Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետեւողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները եւ իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները»: Թեմակալ առաջնորդների միջոցով հոգեւոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ:

14-ամյա աղջիկը ցած է նետվել կամրջից․ նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Այսօր Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգեւորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ եւ անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին:

Տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը:

«Սուրբ Աստվածամայր»-ում երեխայի մահը կապ չունի կորոնավիրուսի հետ

Իրավիճակից ելնելով՝ վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ վերստին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարեւոր հարցեր։

Մինչ այդ հորդորում ենք մեր բարեպաշտ ժողովրդին պահպանել հանդարտություն: Հորդորում ենք նաեւ զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներին տուրք չտալ եւ չհանրայնացնել պատեհապաշտության մոլությամբ տառապող որոշ անձանց կողմից Հայոց Եկեղեցու եւ բարեպաշտ հայորդիների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններն ու անտեղի դատողությունները»:

Կփրկի՞ իշխանություններին ՍԴ-ի hարցը լուծելու «փափուկ» մեթոդը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА