o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրաքվեն չի կարող չեղարկվել, այն միայն կարող է արտակարգ իրավիճակի հայտարարման դեպքում հետաձգվել․ իրավաբան

16.03.2020 00:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հանրաքվեն չի կարող չեղարկվել, այն միայն կարող է արտակարգ իրավիճակի հայտարարման դեպքում հետաձգվել․ իրավաբան

Չնայած ահագնացող տեմպերով տարածվող կորոնավիրուսին, այսօր Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Գեղանիստ, Նահապետական, Տոֆաշեն, Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում ընտրություններ էին: Դրանք այդպես էլ չկասեցվեցին, ինչի հետ կապված ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանն այս մեկնաբանությունն է տվել․ «ԿԸՀ կողմից ընտրությունները կամ քվեարկությունը չեղարկելու կամ կասեցնելու մեխանիզմ առկա չէ, այսինքն՝ ԿԸՀ-ն չի կարող դադարեցնել քվեարկությունը կամ ընտրությունների ընթացքը»:

Հուլիսի 13-ին «ՎԵՏՕ» շարժման ղեկավարը իր մեքենայով կիրականացնի միայնակ ակցիա՝ Խոր Վիրապից դեպի Երևան

Բնական է, որ ԿԸՀ-ն իրավունք չունի կասեցնել նաեւ ապրիլի 5-ի հանրաքվեն։ Ավելին, հայտնի փաստաբաններից մեկը, ով խնդրեց չներկայացնել, այս տեսակետը հայտնեց․ «ԿԸՀ-ն չի կարող ընտրությունների կամ հանրաքվեի ընթացքը կասեցնել։ Ավելին, նման իրավասություն որեւէ մեկին տրված չէ, այնգամ այն կառույցին, որը ընդունել է այդ հանրաքվեի որոշումը եւ նախագահին, ով նշանակել է հանրաքվեն։ Թե ինչու, դա էլ շատ պարզ է, եւ ներկայացնեմ նման օրինակով։ Ենթադրենք պետական իրավասու մարմնի որոշմամբ ինչ-որ հարցով նշանակվում է հանրաքվե։ Կարող է ստացվի, որ քարոզչության ընթացքում իշխանությունը պարզում է, որ հանրաքվեի արդյունքները լինելու են ոչ իր ցանկացածով։ Եվ որպեսզի չկարողանա պարտությունից խուսափել՝ չեղարկելով հանրաքվեն, օրենսդրորեն այդ լծակը տրված չէ։

Հանրաքվեն, այն էլ՝ ոչ թե չեղարկելու, այլ միայն կասեցնելու մեկ տարբերակ կա՝ երկրում արտակարգ դրության հաստատումը։ Սակայն այստեղ եւս կան օրենսդրական հստակ կանոնակարգումներ։ Այսպես, հանրաքվե չի կարող անցկացվել արտակարգ կան ռազմական դրության դեպքում։ Իսկ եթե հանրաքվեն նշանակված է եւ այդ ժամանակ է առաջ գալիս արտագարգ դրությունը, ապա հանրաքվեն կարող է միայն հետաձգվել։ Իսկ ահա Սահմանադրությունը թույլատրում է արտակարգ դրության ռեժիմ սահմանել․ «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում», իսկ դրա պատճառների թվում է նաեւ համաճարակը։ Ընդ որում, պաշտոնապես համաճարակային իրավիճակ հայտարարելը եւս հենց այնպես չի կարող լինել։ Պետք է, որ վարակիչ հիվանդությամբ հիվանդացածների քանակը գերազանցի համապատասխան նորմաներով սահմանված ցուցանիշները։ Մինչդեռ ներկայումս ունենք կորոնավիրուսով վարակման մոտ երեք տասնյակի կարգի դեպքեր, ինչը դեռ շատ հեռու է համաճարակ լինելուց։ Այսինքն, պետական կառույցները, իհարկե, կարող են, ավելին՝ պարտավոր են բնակչությանը խորհուրդ տալ՝ այս կամ այն միջոցառումները պահպանել, օրինակ՝ մասսայական հավքներ չունենալ, նման վայրերի (դպրոցներ, հանրային օբյեկտներ եւ այլն) գործունեությունը սահմանափակել՝ վարակի մեծ տարածումներ թույլ չտալու համար։ Բայց այդ ամենը պրոֆիլակտիկ միջոցառումներ են։ Իսկ ահա հանրաքվեն հետաձգելու իրավունք չունեն, քանի դեռ չկա համապատասխան նորմատիվներից ելնելով՝ պաշտոնապես հայտարարված համաճարակ եւ այդ հիմքով արտակարգ դրություն չի հայտարարվել։ Ավելին, օրենքը պարտադրում է՝ արտակարգ դրության հիմքերի վերացումից հետո հանրաքվեն նախատեսված կարգով եւ ժամկետներում անցկացնել։ Նշանակում է, որ նախ՝ բավական է հիվանդների քանակը նվազի սահմանված նորմատիվներից, որ պետությունը պարտավորված լինի՝ չեղարկել համաճարակն ու արտակարգ դրությունը՝ վերսկսելով հանրաքվերի ընթացքը։ Իսկ չեղարկելու մասին, կրկնում եմ, խոսք անգամ լինել չի կարող։ Իսկ կունենա՞նք համաճարակային նվազագույն շեմը գերազանցող քանակի վարակվածներ, այդ հարցին արդեն ոչ մեկը չի կարող պատասխանել»։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА