o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊՀ տարածքում այս պահին վարակակիրների թվով առաջին տեղում ենք. Հրանտ Բագրատյան

16.03.2020 00:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՊՀ տարածքում այս պահին վարակակիրների թվով առաջին տեղում ենք. Հրանտ Բագրատյան

«Սիրելիներս։ Շնորհակալություն քննարկումներին ակտիվոր են մասնակցելու համար։ Դժբախտաբար այս պահի դրությամբ ունենք 26 վարակակիր։ Եվս 300 հոգու ստուգում ենք։ ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 հազ մարդու հաշվով վարակակիրների թվով «1-ին» տեղում ենք։ Թվերն (ըստ ԱՀԿ կայքի) այսպիսին են. ՀՀ - 1, Մոլդովա - 0.45, Բելառուս - 0.27, Ադրբեջան՝ 0.15, ՌԴ - 0.04, Ղազախստան - 0.03, Ուկրաինա՝ 0.008, Ղրղզստան - 0, Տաջիկստան - 0, Ուզբեկստան - 0, Թուրքմենստան - 0։ Սա, ի դեպ, ՀՀ կառավարության գործունեության գնահատականն է։ Չէ՞ որ 2 ամիս ժամանակ կար նախապատրաստվելու։

«Բարսելոնայի» նախկին նախագահ. Նեյմարին գերազանցում է միայն Մեսին

Հիմա մեր մյուս առաջարկությունների մասին։

Ֆինանսներ, բանկեր, բյուջե, ձեռնարկատիրություն։

- Կառավարությունը պետք է հայտարարի, որ եթե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարություննները շարունակվեն 3 ամիս և ավել, ապա ձեռներեցների (բոլորի) չստացված եկամուտների կեսը կփոխհատուցվի պետական ներքին պարտքի պարտատոմսերով, որոնցով կարելի կլինի փակել հիմնարկ ձեռնարկություննների հարկային պարտավորությունները։ Ընդ որում կլինի հատուկ հանձնաժողով, որը հատ հատ կնայի բոլոր դիմումները։

Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». «Հրապարակ»

- Նպատակահարմար չեմ համարում լրացուցիչ հարկային արտոնություններ տրամադրելը։ Կիսում ենք ձեռնարկատիրական ռիսկը և վերջ։

- Հնարավորության սահմաններում կառավարությունը պետական ռեզերվներում առկա պահուստներից սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հումք պետք մատչելի գներով տրամադրի տնտեսավարող սուբյեկտներին։

Վարչապետը վերջապես անդրադարձավ Միքայել Մինասյանի մեղադրանքներին՝ Ուրիխանյանի հարցին պատասխանելիս

- Կառավարություն և ԿԲ-ը հայտարարում են, որ կարճաժամկետ (մինչև 6 ամիս) հատվածում դրամի փոխանակարժեքի տատանումները չեն գերազանցի 7%-ը։

- Նպատակահարմար է առաջիկա 6 ամիսների համար պետության կողմից վերաապահովագրել բոլոր ավանդները։

Հասել ենք մաքսիմիալ պիկին. Առողջապահության նախկին նախարարը զգոնության կոչ է անում

- Առաջիկա 6 ամիսների համար պետք է չեղարկել հաստիքային կրճատումներն ու աշխատանքից մարդկանց ազատելը, մորատոիա մտցնել այլ գործատուների նմանատիպ գործողությունների նկատմամբ։

- Դադարեցնել պետության կողմից վճարումները կուտակային կենսաթոշակային համակարգերին։

- Կատարել օրենքի փոփոխություն և 6 ամիս ժամանակով գործավորների կողմից կենսաթոշակային կուտակային կատարվող վճարումները դարձնել կամավոր։

ՄԻԵԴ-ի հեղինակավոր վճիռը ՀՀ կառավարության ձեռքբերումը չէ

- ՀՀ պետական և համայնքների բյուջեներից դադարեցնել կապիտալ վերանորոգման և ներդրումների այլ ուղղություններով ծախսերի ֆինանսավորումը։

- Դադարեցնել բոլոր տեսակի վիճակախաղերի, լոտոների, Տոտոների, Վիվարոների, Աջարապետների գործունեությունը 6 ամսով։

Կրթություն։

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

- Կրթական հաստատությունների գործունեության հետաձգումը ճիշտ է։ Բայց ավելի ճիշտ է, մասնավորապես, ԲՈՒՀ-երը դիստանցիոն կառավարման անցկացնելը։ Առանց այդ էլ այս հարցում մենք հետամնաց ենք։ Մինչդեռ ունենք տարածաշրջանում ինտերնետն ամենաշատն օգտագործող հանրություն։

Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

- Հայտարարել, որ այս տարվա ընդունելության քննությունները հետաձգվնում են և դադարեց ռեպետիտորական պարապմունքները։

- Բժշկական ինստիտուտը և ուսումնարանները պետք է շտապ ետ կանչել արձակուրդից։ Ուսանողները, գործող բժշկական անձնակազմը պետք ամենօրյա դասախոսություններ լսեն վիրուսաբանության, իմունոբանության (իմ տեղեկություններով, ցավոք սրտի բժշկականում այս ստորաբաժանումը փակվել է), վարակի դեմ պայքարելու պրոֆիլակտիկայի, հիվանդների վերականգման և այլն թեմաներով։

Սուպեր նախարարից սուպեր փոխվարչապե՞տ

- Այսօրվանից հանրապետության մեծ հիվանդանոցներից մեկը (դա կարող է լինել հանրապետականը կամ Նորքը) դատարկել և վերակառուցել կորոնավիրուսով հիվանդների համար», - այս մասին գրում է ՀՀ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ։

Շարունակելի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА