o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 368 դեպք

16.03.2020 10:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Իտալիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 368 դեպք

Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ վերջին օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 368 մարդ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ղալումյանների ընտանիքը և՞ս վարակվել է կորոնավիրուսով

Այսպիսով, կորոնավիրուսից մահացությունների թիվն աճել է՝ հասնելով 1809-ի:

Երկրում այս պահին վարակվածների ընդհանուր թիվը 20 603 է։ Վարակման դեպքերի աճը նույնպես ռեկորդային է և մեկ օրում հասնում է 2853-ի։

«Մենք գրանցել ենք ապաքինման 369 դեպք, ընդհանուր թիվը կազմում է 2335»,- նշել Բորելին։

Նրա խոսքով՝  Իտալիայում մահվան ելքով դեպքերի դինամիկան արդեն հավասարվել է հիվանդությունից ապաքինման դեպքերի դինամիկային․ ապաքինվածների և վարակվածների թիվը կազմում է 24. 7 հազար։

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА