o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԿ-ն Եվրոպայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության մակարդակի աճ է կանխատեսում

16.03.2020 10:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՀԿ-ն Եվրոպայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության մակարդակի աճ է կանխատեսում

Եվրոպական երկրներում մոտակա ժամանակները կորոնավիրուսի հետևանքով մահացության մակարդակը կաճի, քանի որ շատ երկրներ դեռևս գտնվում են համաճարակի տարածման սկզբնական փուլում: Այս մասին РИА Новости գործակալության հետ զրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը:

«Համաճարակի բռնկումը Իտալիայում զարգացել է ավելի երկար ժամանակ, քան Եվրոպայի այլ երկրներում, այդ իսկ պատճառով ավելի շատ հիվանդներ կամ դուրս կգրվեն կամ կմահանան: Այլ եվրոպական երկրներում, որտեղ համաճարակի բռնկումը գտնվում է ավելի վաղ շրջանում, մահացությունը կարող է սկսվել մոտակա օրերին և շաբաթներին»,-ասել է Յազարեվիչը:

Նրա խոսքով՝ ԱՀԿ փորձագետները դեռևս չեն կարողանում կանխատեսել, թե երբ Իտալիայում կլինի համաճարակի գագաթնակետը, սակայն մահացածների մեծ մասը հիվանդացել էին դեռևս 2-3 շաբաթ առաջ:

«Մի քանի օրվա ընթացքում երեքից մինչև հարյուրավոր մահվան դեպքերի կտրուկ աճը սահմանափակեց Իտալիայի հնարավորությունները մահացածների  հետ շփվածներին հետևելու և նրանց մեկուսացնելու հարցերում: Մեծ խնդիր էր այն, որ Իտալիայի հյուսիսում գրանցված մի շարք դեպքեր չունեին հստակ համաճարակաբանական կապ: Կորոնավիրուսից մահացածները վարակվել էին միջինը 2-3 շաբաթ առաջ»,-նշել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վարակը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը դարձել է 55 743

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА