o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այն իմիջային վնասը, որը հասցվեց իշխանություններին իրենց իսկ կողմից, որեւէ ուրիշ մեկը չէր կարող հասցնել» (Տեսանյութ)

17.03.2020 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այն իմիջային վնասը, որը հասցվեց իշխանություններին իրենց իսկ կողմից, որեւէ ուրիշ մեկը չէր կարող հասցնել» (Տեսանյութ)

Մինչեւ ապրիլի 14-ը Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է: Հետաձգվեց նաեւ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն: Այն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո` ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո եւ կսկսվի այն կետից, որտեղ, որ ավարտվել էր: Ստեղծված իրավիճակի, դրա պատճառների եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի առեղծվածային ինքնամեկուսացման շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻ հետ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին, ուշադրություն հրավիրելով դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա

«ԱՆԼՐՋՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԷՐ»

– Պարոն Խաժակյան, երկրում արտակարգ դրություն է հայտարարված: Սա ի՞նչ է փոխում երեւանցու առօրյա կյանքում:

Արտակարգ դրությունը ենթադրում է մի շարք պայմաններ, որոնց մենք պետք է խստորեն հետեւենք եւ դրանց մանրամասն բացվածքը, քաղաքացիներին ցուցումները, կարծում եմ, առանձին տեղեկատվական նյութերով կներկայացվի: Բայց մենք պետք է հասկանանք, որ այս ամենի տրամաբանությունը բխում է համաճարակից ելնող վտանգներից եւ մեր գործողությունները միտված են լինելու հենց այդ համաճարակի տարածման կանխարգելմանը: Պետք է պահպանելով հանգստությունը` որոշակի միջոցառումներ իրականացնենք` այն կանխարգելելու նպատակով, որը նշանակում է, որ չպետք է լինի ո՛չ խուճապ, ո՛չ առանձնահատուկ լարվածություն: Այն, որ մարդիկ փորձում են տները լցնել տարբեր տեսակի ապրանքներով, ավելորդ է: Օրինակ, մեր ընտանիքը տանն ունի այն ապրանքները, որոնք ամենօրյա օգտագործման անհրաժեշտություն են, եւ մենք համոզված ենք, որ վաղը եթե պետք լինի գնալ խանութ եւ գնել ինչ-որ անհրաժեշտ ապրանք, այն կլինի: Ուստի` այս առումով եւս լրացուցիչ անհանգստանալ պետք չէ:

Երեւանի քաղաքապետը «թոզ է փչո՞ւմ», թե՞ գործ է անում

Հիմա բոլորը խոսում են իրավիճակի լրջության մասին, բայց արտակարգ իրավիճակ հայտարարելուց մեկ օր առաջ` որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Չե՞ք կարծում, որ սա պակաս անլուրջ չէր` ստեղծված իրավիճակի համար:

Կարծում եմ` ամենամեծ անլրջությունը մարտի 1-ին հայտարարված առաջին դեպքից հետո` օրեր շարունակ քարոզարշավ իրականացնելն էր, զարմացած էի, եթե չեմ սխալվում, միայն մարտի 12-ին հայտարարվեց, որ քարոզարշավը դադարեցվում է: Իսկ մինչ այդ իրականացվում էր եւ դրանից երկու-երեք օր անց ԱԺ նախագահը լրջության կոչ էր անում եւ ասում, թե հավաքներ մի իրականացրեք: Կներեք, բայց ժողովուրդն ինչ տեսնում է, ըստ դրա էլ առաջնորդվում է: Դուք իմանալով, որ ամբողջ աշխարհը այդ վարակի դեմ է պայքարում, տեղյակ լինելով ռիսկի բարձր լինելու մասին` զանգվածային միջոցառումներ եք անում, հազավոր քաղաքացիների հավաքում ու դրանից հետո մի հատ էլ լրջության կո՞չ եք անում: Այդ անլրջության մակարդակը բոլոր սահմաններն անցել էր, եւ իրենք ինչ էլ ասեն` պետք է նախ իրենց նայեն, թե ինչպես են վարվել: Նույնիսկ եթե դեռ չէիր հայտարարել, բայց բոլորի համար պարզ էր, որ այդ կանոնը պետք է պապանվի, մինչդեռ հենց իրենք այդ կանոնը խախտեցին: Այդքանից հետո` լրջության կոչ են անում, որ ի՞նչ անեն: Այն իմիջային վնասը, որը հասցվեց իշխանություններին իրենց իսկ կողմից, որեւէ ուրիշ մեկը չէր կարող հասցնել: Եվ վիրուսի ցանկացած տարածման դեպք, եթե պարզվի, որ փոխկապակցված է այդ հանրահավաքային միջոցառումների հետ, բնականաբար, դրա պատասխանատուն լինելու է վարչապետն անձամբ: Մնում է միայն հուսալ, որ պարզապես հեշտ դուրս կգանք այս իրավիճակից:

Պահանջում ենք պարոն Մ․Մայիլյանից՝ անմիջապես հետ կանգնել թեկնածությունից. «ԿԱՄՔ»

«ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳՆԱԼ ՀԱՆՐԱՔՎԵԻ, ԿԼԻՆԵՐ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ»

– Թեպետ Ձեր քաղաքական թիմը «ձեռքերը լվացել էր» հանրաքվեից, այդուհանդերձ, ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կունենա հանրաքվեի հետաձգումը:

Կարող եմ միայն վերլուծել, որ տեղից էլ չկար այն տեմպը, որը սովորաբար ունենում է քարոզարշավը, որովհետեւ ելույթները նույնաբովանդակ էին: Առաջին օրվանից մինչեւ վերջին օրը` այն, ինչ խոսում էր վարչապետը, լսել ենք թե՛ ԱԺ ամբիոնից, թե՛ այլ ամբիոններց: Ըստ էության, կրկնաբանություն էր: Ըստ իս, արդեն իսկ մարդկանց տրամադրվածությունից պարզ էր, որ հանրաքվեի անցկացման տեղափոխումն իր անդրադարձը ունենալու է նաեւ հանրաքվեի արդյունքների վրա: Զուտ վերլուծական իմաստով կարող եմ ասել, որ այն բացասական է անդրադառնալու մասնակցության վրա: Չասենք բովանդակային առումով ինչպես կլիներ` այո, թե` ոչ, բայց այն իր անդրադարձը կունենա, եւ դրա մեղավորը կրկին իշխանությունն է: Քարոզարշավը մեկնարկեց այնպիսի միջանկյալ պահի, որ պետք է որոշեր` կա՛մ ընդհանրապես չանել, հետաձգել, կա՛մ անել ու գնալ մինչեւ վերջ, ինչը կլիներ արկածախնդրություն: Ուրեմն` պետք էր այն օրը, երբ բացահայտվեց առաջին դեպքը, որոշեին, որ հանրաքվեն պետք է հետաձգվի եւ սկսեին լրջորեն զբաղվել բնակչության առողջության պաշտպանությամբ: Ինչո՞ւ այդ ժամանակ թողեցին կրթական հաստատությունները աշխատեն, որովհետեւ եթե փակեին, հետո չէին կարող քարոզարշավ անել: Կարծում եմ` քաղաքական նպատակահարմությամբ էին առաջնորդվել եւ որոշել էին, որ պետք է կրթական հաստատությունները բացվեն, որ իրենք էլ անեն իրենց քարոզարշավը: Բայց հետո պարզվել է, որ իրավիճակը բարդացումներ է տվել, որովհետեւ մի դպրոցահասակի մոտ եւս ախտորոշվել է:

Արտակարգ դրության քողի տակ, իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գևորգ Գևորգյան

– «Քաղաքապետը քաղաքացիական պաշտպանության պետն է». մեջբերում եմ ՏԻՄ օրենքից: Ո՞ւր է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս օրերին:

Այդ հարցին ես առ այսօր չեմ կարող պատասխանել: Երբ հասկացա, որ քաղաքապետի հետ  քաղաքապետարանի ներսում հանդիպել չի ստացվի, որովհետեւ կապվել էի ընդունարանի հետ, բայց հանդիպել չստացվեց, որոշեցի պարզապես հեռախոսազրույց ունենալ նրա հետ: Իհարկե, ոչ կոռեկտ համարեցի ճշտել, թե նա որտեղ է գտնվում, բայց ասում են, որ արձակուրդից վերադարձել է, եւ տեսնում ենք, որ տարբեր նյութեր է տարածում ֆեյսբուքյան իր էջով, այս կամ այն ցուցումն է տալիս: Բայց, անկեղծ ասած, նրան քաղաքապետարանում չեմ տեսել, եւ այն մարդիկ, ում հետ շփվել եմ այնտեղ, նրանք էլ չէին տեսել, ինչը  որոշակիորեն մտահոգիչ է: Ի վերջո, սա օպերատիվ իրավիճակ է եւ քաղաքապետի կողմից պահանջվում է օպերատիվ կառավարում: Նա պետք է լիներ քաղաքապետարանում եւ հետեւեր հակահամաճարակային բոլոր այն աշխատանքներին, որոնք կատարվում են քաղաքում` իհարկե, պահպանելով նաեւ իր անհատական առողջական անվտանգությունը: Ըստ իս, նա պետք է առաջինը մարդկանց կոչ հղեր, որ պետք է պահպանել հանգստություն եւ ցույց տալ, որ իր ներկայությամբ, իր օպերատիվ կառավարումով ամեն ինչ վերահսկողության ներքո է, ինչը, ցավոք, դեռ չենք տեսել:

​​​​​​​Եթե Սերժ Սարգսյանին հրավիրում եք, որ ձեզ դաս տա, նորմալ եմ համարում. Դավիթ Մկրտչյան

«ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՇԱՑԱԾ ԷԻՆ»

– Քանի որ քաղաքապետարանից եք գալիս, որեւէ տեղեկություն կա՞, թե Հայկ Մարությանի «ընդհատակ» անցնելն ինչո՞վ է պայմանավորված: Սա աշխատանքային բացթողո՞ւմ է, թե՞ ավելի լուրջ խնդիր կա, որից երեւանցիները տեղյակ չեն:

Որոշ ժամանակ քաղաքապետը գտնվում էր արձակուրդում, այնուհետեւ երբ վարչապետն արդեն հայտարարեց, որ վերադառնում է արձակուրդից, գնաց կառավարության նիստ իրականացրեց` առ այդ պահը մենք քաղաքապետին որեւէ տեղ հրապարակային միջոցառումներում չենք տեսել: Ավելին` կարծում եմ` նա պետք է հրավիրված լիներ երեկվա կառավարության նիստին եւ իր մասնակցությունն ունենար, որովհետեւ Երեւանը մեկ միլիոնանոց քաղաք է եւ պետք է քաղաքի քաղպաշտպանության պետը, ըստ էությանհամայնքային մակարդակում այդ ամբողջ իրավիճակի տնօրինողը այնտեղ ներկա լիներ ու իր մասնակցությունն ունենար: Քաղաքապետի մեկուսացումը գուցե պայմանավորված է վարակի վտանգով, դժվարանում եմ ասել: Այնպես որ, Ձեր հարցադրումը ինձ եւս հետաքրքրում է, բայց այլ պատճառաբանություն, քան նշածս, չեմ կարող գտնել, որովհետեւ նման իրավիճակում գտնվել երկրում, մնալ տանը եւ չգնալ աշխատանքի, օպերատիվ կառավարում չիրականացնել, այլ պատճառ պարզապես մտքիս չի գալիս:

Իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գ. Գեւորգյան

Կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե երեկվա կառավարության հատուկ նիստին Երեւանի քաղաքապետը ներկա չէր, նշանակում է, որ արձակուրդից դեռ չի էլ վերադարձել, մինչդեռ քաղաքապետարանից պնդում էին, որ երկուշաբթի օրվանից գործի է անցնելու:

Իրենք կարող են ասել, որ նա աշխատանքի է գնացել կամ չի գնացել, բայց տնից է աշխատում, չգիտեմ: Բայց ես, օրինակ, այս օրերի ընթացքում ուսումնասիրում էի, թե ինչպես են արձագանքել տարբեր քաղաքային իշխանությունները, քաղաքապետները նման իրավիճակներում, եւ տեսնում էի, որ գրեթե բոլոր մեր ճանաչած քաղաքապետները դեռեւս այն պահին, երբ զրո դեպք է արձանագրված եղել տվյալ քաղաքում` կոչով դիմում էին քաղաքացիներին, խորհուրդներ էին տալիս, ներկայացնում էին իրենց անելիքները եւ վստահեցնում, որ քաղաքային իշխանությունն իրենից հասանելիք ամեն ինչն անում է: Հիմա այս իրավիճակում ասել, թե քաղաքապետը պարտադիր չէր ներկա գտնվեր կամ մարդկանց աչքին երեւար, կարծում եմ` այդպես չէ: Նա պետք է խոսեր, հիմա էլ գտնում եմ, որ պետք է գտնվեր քաղաքապետարանում, որովհետեւ երեկ քաղաքապետարանում տեսա, որ մարդիկ եկել էին աշխատանքի, գուցե ոչ բոլորը, բայց համենայնդեպս, վարչության պետեր, այլ աշխատակիցներ եկել էին, եւ քաղաքապետը եւս պետք է գար, եթե իհարկե չէր եկել: Գուցե իր սենյակում է փակված: Ամեն դեպքում, ում հետ ես շփվել եմ քաղաքապետարանում, նրան աշխատանքի գալիս չեն տեսել:

Արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի գրաֆիկ վարձավճարների պարտքերը մարելու համար. Արայիկ Հարությունյան

Հակահամաճարակային գործողությունների քարտեզ էիք ներկայացրել ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որին հաջորդեց քաղաքապետարանի մի քանի գործողություն, ցուցումներ: Կարո՞ղ ենք ասել, որ այս ամենն ուշացած էր:

Ե՛վ քաղաքապետարանի, ե՛ւ կառավարրության գործողությունների մասով ուշացած էր, որովհետեւ համաճարակի կանխումը ենթադրում է, որ երբ դու ունես իրավիճակ, որ կարող ես շատ բան փրկել, ինչքան շատ քայլեր ձեռնարկես, այդքան շատ կկարողանաս իրավիճակը կանխարգելել: Իսկ երբ իրավիճակը սրվում է, դու ստիպված ես ավելի սուր միջոցներ  կիրառել: Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ վարակի տարածման տեմպերը ավելի առաջ են, քան այն գործողությունները, որոնք իրականացնում են իշխանությունները: Եթե իշխանությունն օր առաջ հայտարարած լիներ արտակարգ դրություն, շատուշատ դեպքեր չէին լինի:

​​​​​​​Խայտառակ դրություն՝ Երեւանի փողոցներում (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА