o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք չէ դատարկաբանել, այլ պետք է գործ անել. Նորատ Տեր-Գրիգորյանց

17.03.2020 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Պետք չէ դատարկաբանել, այլ պետք է գործ անել. Նորատ Տեր-Գրիգորյանց

Անգամ այս իրավիճակում, երբ ողջ աշխարհը պայքարում է պանդեմիայի դեմ` առեւերույթ մոռանալով առկա հակամարտությունները, Նախիջեւանի ուղղությամբ սահմանային իրավիճակն առնվազն մտահոգիչ է: Ավելին` նույնիսկ զոհ ունեցանք թշնամու գնդակից այս ուղղությամբ, սակայն դրա մասին գրեթե ոչ ոք չխոսեց: Թե ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ է սա կատարվում Նախիջեւանի ուղղությամբ, «Իրավունքը» պարզեց 90-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ տեսակետը:

«Կարծում եմ` Սուրբ Զատիկից սկսած այս վիրուս կոչվածը կսկսի նահանջել». Տաթեւ Ղազարյան

Իմ ասածը գուցե ձեզ համար նորություն չլինի: Բայց սա ոչ թե կարծիք է, այլ իրավիճակ, որ խախտվել է հրադադարի պայմանագիրը: Ինչ վերաբերում է կոնկրետ Նախիջեւանի ուղղությամբ ստեղծված իրավիճակին` այն միջպետական համընդհանուր նորմերի խախտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ` այն երկրի, որը գտնվում է ՀԱՊԿ-ի կազմում: Այսինքն` սա միջպետական սահմանի խախտում է: Եթե մի կողմ դնենք Ադրբեջանը եւ Հայաստանը, նույնն է, թե Ռուսաստանի Դաշնության վրա կրակ բացեն Ուկրաինայի կամ Չինաստանի կողմից: Սա շատ պայթյունավտանգ է: Հետեւաբար, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, պետք է բողոքի նոտա հղի Ադրբեջանի կառավարությանը: Ինչպես նաեւ պետք է այդ մասին հայտնի ՀԱՊԿ խորհրդին` Ադրբեջանի կոպիտ, ագրեսիվ դրսեւորումների մասին` Հայաստանի անկախ հանրապետության դեմ, եւ խնդրի սահմանել ռադիկալ լուծումներ` ագրեսիվ դրսեւորումներ ցուցաբերող պետության հանդեպ, որը խախտում է համընդհանուր միջպետական կանոնները: Այնպես որ, պետք չէ դատարկաբանել, այլ պետք է գործ անել: Երկրի վարչապետը առաջին հերթին պատասխանատու է երկրի անվտանգության համար, քանի որ նա է երկրի գլխավոր գերագույն հրամանատարը, այս հարցում պատասխանատու է նաեւ Անվտանգության խորհուրդը:

Արտակարգ իրավիճակը հավիտյան չի կարող երկարացվել. Ռոբերտ Մարգարյան

Կարծում եք` այս ամենը հղի է նոր պատերազմի վտանգո՞վ, թե՞ հիմա միակ վտանգը վարակն է, որի դեմ պետք է պայքարել:

Այն իսկապես վտանգ է, պետք է առանց խուճապի` լավ լվանալ ձեռքերը, հետեւել հիգիենայի կանոներին եւ մարզվել, սպորտով զբաղվել: Ինչ վերաբերում է նրան, որ կորոնավիրուսի պատճառով սահմաններ փակվեցին, խուճապ ստեղծվեց, սա արդեն ուրիշ քաղաքականություն է: Ես այն մի կողմ եմ դնում, դուք ավելի լավ գիտեք: Ինչ վերաբերում է պատերազմի վտանգին` Ադրբեջանի նախագահը, լինելով Նախիջեւանի տարածքում, հայտարարեց, որ Երեւանն իրենց տարածքն է: Պարզ է, որ նա պատրաստվում է պատերազմի, ինչի համար հող է նախապատրաստում, որպեսզի պատերազմական գործողություններ իրականացնի` իբրեւ թե ազատագրելու համար իրենց հողը: Նա ագրեսոր է, այլասերված տրամաբանությամբ ֆաշիստ, զավթիչ եւ միջազգային կազմակերպությունները նրան պետք է պատասխանատվության ենթարկեն: Սա նույնն է, որ ԱՄՆ-ն, Թուրքիան ասեն, թե Ռուսաստանը մեր երկիրն է, եւ մենք կոչնչացնենք այն: Եվ այս դրույթն էլ պետք է մտնի մեր պետության հղած բողոքի նոտայի մեջ: Հաջորդը` անպայման պետք է ընդգծել Թուրքիայի մասին, որն, այսպես ասած, աջակցում է Ադրբեջանի զինված ուժերին` լինելով ՆԱՏՕ-ի անդամ եւ դրդում է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի: Եվ քանի որ այսպես է, պետք է սահմանին կանգնած մեր զինվորները դիմադրություն ցուցաբերեն, ընդ որում` հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ համանախագահող երկրների դեսպանների ներկայությամբ, որպեզի վկաներ լինեն: Պատասխանը պետք է լինի շատ ուժեղ եւ զգուշացնող, որ եթե հետագայում այս երեւույթը շարունակություն ունենա, որոնք հող են նախապատրաստում ռազմական գործողությունների, Հայաստանը իրավունք է վերապահում իրեն տալ հակահարված` իր հայրենիքի պաշտպանության համար: Իսկ այն ենթադրում է մեր տարածքների ազատագրում, չէ որ այն հայկական է, որը Մոսկվայի անօրինական պայմանագրով տրվեց Ադրբեջանին: Եվ երկրորդ բողոքի նոտան պետք է հղել ՌԴ-ին` ԽՍՀՄ իրավահաջորդին, եւ հորդորել, որ 1921 թ. մարտի 16-ին ընդունված Մոսկովյան պայմանագիրը չեղարկի, հատկապես, որ հիմա Նախիջեւանում Ադրբեջանն ագրեսիա է դրսեւորվում:

Անընդունելի է ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը. Բելլա Լալայան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք «Իրավունք» թերթի առաջիկա համարներից մեկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА