o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գագիկ Սուրենյան.Վաղը ցերեկվանից սկսած՝ հանրապետությունում գործող ցիկլոնը կսկսի քայքայվել․ ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

18.03.2020 11:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԵՂԱՆԱԿ
 Գագիկ Սուրենյան.Վաղը ցերեկվանից սկսած՝ հանրապետությունում գործող ցիկլոնը կսկսի քայքայվել․ ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով

Վաղը ցերեկվանից սկսած՝ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՈՒՄ

«Ցիկլոնի քայքայման հետ մեկտեղ կկրճատվեն և՛ տեղումների տևողությունը, և՛ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։

Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած՝ նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատած, աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,-գրել է Սուրենյանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА