o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերջին 30 տարում ՀՀ–ում շուրջ 10–անգամ արտակարգ դրություն է հայտարարվել. քրոնիկա

18.03.2020 18:16 ԹԵՄԱ
Վերջին 30 տարում ՀՀ–ում շուրջ 10–անգամ արտակարգ դրություն է հայտարարվել. քրոնիկա

Հայաստանի ամբողջ տարածքում երեկվանից՝ մարտի 16–ից գործում է արտակարգ դրության իրավական ռեժիմ, ինչը ենթադրում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժի, տարբեր հաստատությունների աշխատանքային ռեժիմի, խոսքի ազատության և այլ սահմանափակումներ։ Նշենք, որ Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում իրավական հատուկ ռեժիմներ սահմանվել են նաև ՀՀ  նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել երեք, իսկ առանձին տարածքներում շուրջ վեց անգամ։ NEWS.am–ն առանձնացրել է 1990–ից ի վեր Հանրապետությունում հաստատված արտակարգ դրության իրավական ռեժիմները և դրանց հետ կապված իրադարձությունները։

Սեփական դիմումիս համաձայն ավարտել եմ իմ աշխատանքը Արտակարգ իրավիճակների նախարարությունում. Նանա Գնդոյան

Այսպես

1. 1990թ. օգոստոսի 29 . Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել է 1990 թ. օգոստոսի 29-ին  ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ։ Որոշման պատճառը Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպության ենթադրյալ հակաօրինական գործողություններն էին, ինչի պատճառով խիստ սրվել էր իրադրությունը հանրապետությունում և իբրև հանգեցրել  ադրբեջանական կողմի ակտիվացմանը:

2. 1991 թ. դեկտեմբերի 16. ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով Մեղրու շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն երեք ամիս ժամանակով և սահմանվել պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը։ Արտակարգ դրության պարետ էր նշանակվել պաշտպանության նախարարի տեղակալ Անդրանիկ Քոչարյանը (խմբ– ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր): Արտակարգ դրություն էր հայտարարվել հայ–ադրբեջանական սահմանում լարված իրավիճակով պայմանավորված՝ Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով։

3. 1992թ. մարտի 14 . Արտակարգ դրություն է հայտարարվել Արթիկ քաղաքում՝ 15-օրյա ժամկետով և սահմանվել պարետային ժամ` ժամը 24-ից մինչև 6-ը: Արթիկում արտակարգ դրություն էր հայտարարվել քաղաքում ստեղծված լարված իրավիճակի կարգավորման, օրինականության վերականգնման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև նոր միջադեպերից խուսափելու նպատակով։  Պատճառը քաղաքում տեղի ունեցած զինված ընդհարումներն էին։ Նախկին խորհրդային ՀՕՊ գնդի հրամանատարը, խախտելով զենք ձեռք բերելու եկած կամավորների հետ պայմանավորվածությունը, կրակ էր բացել նրանց ու շրջակա բնակելի շենքերի վրա՝ քաղաքին հասցնելով հինգ միլիոն ռուբլու վնաս: Արդյունքում զոհվել էին երեք կամավոր և մեկ սպա, երկուստեք կային պատանդներ:

4. 1992 թ. հունիսի 22.  ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ արտակարգ դրություն է սահմանվել  Կապանի և Մեղրու շրջաններում։

5. 1992 թ. հուլիսի 29.  ՀՀ Գերագույն խորհուրդի որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել Կրասնոսելսկի (Ճամբարակ) շրջանում, Գորիս քաղաքում և Գորիսի շրջանում։

6.1993թ. փետրվարի 8. ՀՀ նախագահ Լևոն–Տեր–Պետրոսյանի հրամանագրով արտակարգ դրություն էր սահմանվել Արմավիրի շրջանում Ջանֆիդա և Փշատավան գյուղերում զինված խմբավորումների հրահրած հակաօրինական, հակահասարակական գործողությունները կանխելու, Թուրքիայի հետ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ գոտում հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգավոր միջադեպերից խուսափելու, իրավակարգի պահպանությունը ուժեղացնելու ու կարգուկանոնը վերականգնելու նպատակով։ Արտակարգ դրությունը սահմանվել էր մեկ ամիս ժամկետով, սակայն հինգ օր անց՝ փետրվարի 13–ին նախագահի հրամանագրով այդ հրամանագիրը չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով իրադրության փոփոխությունը։

7. 1996թ. սեպտեմբերի 26.  1996 թվականին կայացած նախագահական ընտրություններից հետո՝ սեպտեմբերի 25-ին, ընտրությունների պաշտոնական արդյունքներից դժգոհ ցուցարարներ գրոհեցին ազգային ժողովի շենքը և բռնություն գործադրեցին ԱԺ խոսնակի ու փոխխոսնակի վրա։ Ոստիկանությունը ուժի գործադրմամբ ցրեց ցուցարարներին. արդյունքում մի քանի տասնյակ քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան։   Ընդդիմադիր պատգամավորները զրկվեցին անձեռնմխելիության իրավունքից, մի քանիսն էլ ծեծի ենթարկվեցին ու ձերբակալվեցին։ ՀՀ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը սեպտեմբերի 26–ին ընդունեց «Իրավիճակից թելադրվող  անհետաձգելի միջոցառումների մասին» հրամանագիրը, որի շրջանակներում, ըստ էության, գործադրվեցին արտակարգ դրության մեխանիզմներ։ Նախագահի հրամանագով  Հանրապետությունում ժամանակավորապես արգելեվեցին ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի կազմակերպումն ու անցկացումը, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է իրականացվեին իրավիճակից թելադրվող այլ օրինական միջոցառումներ` նախապես տեղեկացնելով դրանց մասին:

8. 2008թ. մարտի 1. Արտակարգ դրություն է սահմանվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում՝ 2008 թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած մարտի մեկի ողբերգական իրադարձությունների արդյունքում։ 2008թ. մարտի 1-ի լույս 2–ին Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցան բախումներ, ինչի հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում  երկու ոստիկան։ Ռոբերտ Քոչարյանի հրամանով Երևանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով։

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

9. 2020թ. մարտի 16 - Հայաստանում վերջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել է 2020 թվականի մարտի 16-ին՝ մեկամսյա ժամկետով՝ ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացած կորոնովիրուսի համավարակի պատճառով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА