o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ պարտավորություններ ունի պետությունը արտակարգ դրություն մտցնելուց՝ քաղաքացու հանդեպ. փաստաբան

18.03.2020 13:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչ պարտավորություններ ունի պետությունը արտակարգ դրություն մտցնելուց՝ քաղաքացու հանդեպ. փաստաբան

Փաստաբան Լեվոն Բաղդասարյանն իր էջում գրում է. 

Իրեն սոցիալական պետություն հայտարարող երկիրը, իսկ Հայաստանը, իրավամբ, համարվում է սոցիալական պետություն, երկրում տիրող առերևույթ էպիդեմիայի պատճառով արտակարգ դրություն մտցնելու հետ կապված, կարծում եմ ունի հետևյալ պարտավորությունները.

Սա Վանո Սիրադեղյանի ոճն է ՝ 90-ականների վերադարձը. Անի Կարապետյան


1.Զրոյացնելու բոլոր կոմունալ վճարումները:
2.Սառեցնելու վարկային պարտավորությունները:
3.Վճարելու հարկադիր պարապուրդում գտնվող անձանց աշխատավարձերը, հատուցելու գործատուի վնասները:
4.Առաջին անհրաժեշտության ապրանքների դիֆիցիտի պայմաններում կիրառել տալոնային տարբերակ, ընդ որում կարիքավոր ընտանիքներին առաքել տուն անվճար եղանակով:
5.Մոբլիզացնել բոլոր կարող ուժերին:


Այս ամենը հնարավորինս իրագործելու համար հայտարարել համազգային դրամահավաք:
Ցանկանում եմ փաստել,որ Հայաստանը երբեք չի եղել սոցիալական պետություն:Բոլոր մարտահրավերներին դիմակայել է քաղաքացին ինքնուրույն,ժողովրդական,,եղունգ ունես,գլուխդ քորի սկզբունքով..,ուստի այսօրվա իշխանությունները խնդիր ունեն՝ այն իրագործելու համար:


Լևոն Բաղդասարյան
www.levgroup.am

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА