o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա

18.03.2020 20:27 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի պետք է տեղի ունենար Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում՝ մայիսի 12-14-ին, իսկ եզրափակիչ փուլը` մայիսի 16-ին, այս տարի տեղի չի ունենա: Այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը: Հաղորդագրությա մեջ մասնավորապես ասված է, որ կազմակերպիչները նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները. «Եվրոպայում #COVID19-ի տարածմամբ ստեղծված անորոշությունը և մասնակից հեռարձակողների կառավարությունների, ինչպես նաև Նիդեռլանդների իշխանության հայտարարած սահմանափակումները հաշվի առնելով՝ Եվրոպական հեռարձակողների միությունն ընդունել է դժվար որոշում՝ իրադարձությունն ըստ ծրագրի շարունակելն անհնար է։ Մենք հպարտ ենք, որ վերջին 64 տարիների ընթացքում «Եվրատեսիլ» երգի մրցույթն ամեն տարի առանց ընդհատումների միավորել է հանդիսատեսին, և մենք աշխարհի միլիոնավոր երկրպագուների պես, խիստ վշտացած ենք, որ այն չի կարող տեղի ունենալ մայիսին։ Խնդրում ենք մարդկանց դիմանալ, մինչ մենք վերլուծում ենք այս աննախադեպ որոշման հետևանքները, և համբերությամբ սպասել լրացուցիչ տեղեկությունների մոտակա օրերի և շաբաթների ընթացքում։ Կցանկանայինք արժանին մատուցել Նիդերլանդների հյուրընկալող հեռարձակողի թիմին և մեր 41 անդամներին, որոնք ջանասիրությամբ աշխատել են այս տարվա իրադարձության կազմակերպման վրա», - ասվում է Եվրոպական հեռարձակողների միության պաշտոնական էջում:⠀

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին

2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ որևէ այլ տեղեկություն դեռ չկա: 

Ի դեպ, «Եվրատեսիլ 2020»-ին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, որի հոլովակն օրերս է ներկայացվել հանրությանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА