o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը գրանտի դիմաց թաղում է հայկական կոնյակը

19.03.2020 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարությունը գրանտի դիմաց թաղում է հայկական կոնյակը

Այսօր  կառավարության նիստի ժամանակ, որտեղ, ի դեպ, 20 հոգուց մի քանի անգամ շատ մարդ կար, պարզվեց, որ  Եվրամիությունը  դրամաշնորհներ է տրամադրել Նիկոլի կառավարությանը, որպեսզի վերջինս  թաղի «հայկական կոնյակ» հասկացությունը: Բանը հասել է նրան, որ փոխվարչապետ Գրիգորյանը հայտարարեց, թե կոնյակագործության մեջ  գումար դնելը անիմաստ է, քանի որ այդ ոլորտը կտրականապես փոխելու է իր  գործունեության կանոնները: Բանն այն է, որ հայկական  կոնյակը այլեւս  կոնյակ չպիտի անվանվի: Հայտնի է, որ եվրոպացիները վաղուց փորձում են  շուկայից  դուրս մեղել եվրոպական կոնյակների հիմնական մրցակից համարվող հայկական կոնյակը, որն, ի դեպ, Հայաստանից արտահանվող միակ  բրենդային ապրանքն է:

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ․ «Հայկական ժամանակ»

Կարելի է միայն պատկերացնել, որ ի՞նչ կկատարվի կոնյակագործության հետ, երբ այն դադարի կոչվել կոնյակ: Եվ հենց դա ի նկատի ունի Գրիգորյանը, երբ նշում է, որ այդ ոլորտում նոր ներդրումներ դնելը լրիվ անիմաստ է: Ստացվում է, որ Նիկոլի կառավարությունը եվրոդրամաշնորհների դիմաց թաղում է հայկական արդյունաբերության միակ բրենդային ճյուղը: 

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА