o C     31. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ ԳՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈ՞ՒՄ Է (Փաստաթուղթ)

19.03.2020 16:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
ԱՄՆ-ՈՒՄ ՈՒ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ ԳՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈ՞ՒՄ Է (Փաստաթուղթ)

Ստացել և կատարել ենք այսպիսի ծանուցում. «Իրավունք» թերթի սույն թվականի մարտի 18-ի համարի 5-րդ էջում տպագրված «Կորոնովիրուսը լուրջ ցնցումներ է առաջ բերել ԱՄՆ-ում և Եվրոպայում» վերտառությամբ նյութը, ինչպես նաև iravunk.com էլեկտրոնային լրատվական կայքում ս.թ. մարտի 18֊ին ժամը 14:48-ին հրապարկված՝ «Ես չեմ այդ վիրուսը ստեղծել, զարմացած եմ՝ ինչքան չար ու անհոգի են մարդիկ. Իտալիայից եկած էջմիածնեցի կինը փակագծեր է բացում» խորագրով հրապապարակումը/հրապարակման հղումը՝ ------, ըստ էության, պարունակում են խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ և ենթակա է անհապաղ հեռացման»:
Հարգելի ոստիկանություն, գրավոր չափանիշներ տվեք` ի՞նչն է համարվում «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ»: Ի վերջո, մեր աշխատանքը չպետք է դառնա ականապատ դաշտով քայլելու պես բան, լրագրող ենք, հո սակրավոր չե՞նք:

Տավուշում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. մարզպետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА