o C     29. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իշխանությունների ճնշումները ԶԼՄ-ների հանդեպ հակասահմանադրական են

19.03.2020 14:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Իշխանությունների ճնշումները ԶԼՄ-ների հանդեպ հակասահմանադրական են

Ինչպես արդեն հայտնել ենք, կառավարության որոշմամբ մամուլի հանդեպ մտցված սահմանափակումները ոչ այլ ինչ են, քան` գրաքննություն:  Այսօր  եւս մեկ անգամ համոզվեցինք վերոհիշյալի ճշմարտացիության մեջ: Բանն այն է, որ ստացանք  ցուցում, որ պետք է վերացնենք  մեր հրապարակած մեկ հոդված եւ մեկ հարցազրույց, որտեղ խոսվում է կորոնավիրուսով պայմանավորված բարդ իրավիճակի մասին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ինչպես նաեւ հարցազրույց է անցկացրած Իտալիայից  Հայաստան եկած, վարակված, հայտնի  էջմիածինցի տիկնոջ հետ, ում վերաբերյալ տարաբնույթ լուրեր էին տարածվում: Սակայն այդ գրաքննությունը ակնհայտորեն հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրության 76-րդ հոդվածը, որը վերաբերում է արտակարգ դրության ժամանակ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներին, պահանջում է, որ սահմանափակումները լինեն «միայն այնքանով, որքանով պահանջում է իրավիճակը...»: Ակնհայտ է, որ «Իրավունքի» հանդեպ պարեկատան պահանջները որեւէ կերպ հիմնավորված չեն:  Սահմանադրության 78-րդ հոդվածը պահանջում է կիրառել համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը` որոշակիության սկզբունքը: Մասնավորապես` այդ հոդվածում ասված է.«Հիմնական իրավունքները եւ ազատությունները, սահմանափակելի օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը», լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորել համապատասխան վարքագիծ»: Սահմանադրության 80-րդ հոդվածը նշում է, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ սահմանափակումները չպետք է խախտեն այդ իրավունքների էությունը: Իսկ  84-րդ հոդվածը պահանջում է, որ սահմանափակելիս պետք է հաշվի առնվի միջազգային իրավական պրակտիկան եւ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանգրերը: Սակայն, կառավարության համապատասխան որոշմամբ  խախտվել է ՀՀ օրենքը արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին: Մասնավորապես` օրենքի հոդված 4-ում նշվում է, որ արտակարգ դրության հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման մեջ պետք է նշվի «արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձանց», սակայն փաստ է, որ ԶԼՄ-ների հանդեպ սահմանափակումներ իրականացնող ո՛չ պատասխանատու պետականն մարմինն է նշված, ո՛չ էլ պաշտոնատար անձը: «Իրավունք»-ին ուղարկված ցուցումների տակ ստորագրել է ոստիկանության գնդապետ Ա. Կարապետյանը, ինչը նույնպես վերոհիշյալ օրենքի կոպտագույն խախտում է: Բանն այն է, որ օրենքի հոդված 9-ը հստակորեն սահմանում է ոստիկանության ուժերը եւ միջոցները որ խնդիրների իրականացման նպատակով են գործադրվում: Այդ ցանկի մեջ բացակայում է մամուլի հանդեպ ինչ-ինչ  գործողություններ կատարելը:

Հայտնի է իշխանությունների՝ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուի անունը․ «Ժողովուրդ»

Նույն օրենքի հոդված 10-ում` «Արտակարգ դրության պայմաններում ժամանակավոր սահմանափակումների եւ կիրառվող միջոցների սահմանները» նշվում է, որ «սույն օրենքով թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են եւ պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ»: Եվ ապա նշված հոդվածի 2-րդ կետը սահմանում է` «Արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակը»: Ակնհայտ է, որ երբ «Իրավունքից» պահանջում են վերացնել մի հոդված, որը վերաբերում է ԱՄՆ-ին ու Եվրոպային, կամ էլ մի հարցազրույց, որտեղ  կորոնավիրուսով վարակված անձը պատմում է իր հանդեպ տեղի ունեցածի մանրամասների մասին ոչ մի առնչություն չունի  կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ: Այսինքն` կառավարության եւ պարեկատան գործողությունները ո՛չ համաչափ են, ո՛չ էլ պայմանավորված են իրավիճակով, ինչի կապակցությամբ իբր հայտարարված է արտակարգ դրությունը:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА