o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը ձեր փոխարեն որոշում է, որ ձեր վարկը «հաստատված է»

19.03.2020 17:24 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը ձեր փոխարեն որոշում է, որ ձեր վարկը «հաստատված է»

Երկու օր առաջ, ես`տողերիս հեղինակը որոշեցի հեռախոսից երգ ներբեռնել եւ արդյունքում պարզվեց, որ ոչ միայն երգ ներբեռնվեց հեռախոսի մեջ, այլ, ինչպես ժողովուրդն է ասում` զռթ ու զիբիլն էլ հետը: Երգը ներբեռնեցի Գուգլ որոնողական համակարգով, նշելով համապատասխան երգչի անունը, սեղմելով ներբեռնել կոճակը, արդյունքում ներբեռնվեց ոչ միայն երգը, այլ մի շարք գովազդներ, որոնք ոչ միայն իրենց բնույթով անպետք են, այլ նաեւ զզվեցնող: Պարզվում է, որ երբ ցանկանում էս ներբեռնել երգ, քեզ, անկոչ հյուրի նման այցելում են «ՄՈԳՈ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից, ինչպես նաեւ մի խաղարկություն, որն անընդհատ «ստիպում» է, որ սեղմես համապատասխան կոճակի վրա, որի արդյունքում դու կունենաս հեռախոսի շահում: Բայց սա դեռ ամենասարսափելին չէ: «ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը, պարզվում է, ներբեռնելուց հետո ձեր փոխարեն որոշում է, որ դուք վարկ եք ցանկանում ստանալ, հետո վարկային մենեջերը ձեր փոխարեն մտածում է, այսինքն որոշում է ձեզ վարկ տրամադրի, թե ոչ եւ ահա արդյունքում` ԲԻՆԳՈ` ձեր վարկը հաստատվել է` 250,000 դրամ: Բայց կներեք, ի՞նչ վարկ, այդ ինչպե՞ս եւ ո՞վ  իմ փոխարեն որոշեց, որ ես վարկ եմ ուզում: Ստացվում է, որ ինչ որ մեկը մեր փոխարեն մտածում է, եւ հենց ինչ որ մեկն էլ որոշում է, որ այն հաստատված է: Մտքերի մեջ ընկնելով փորձեցի խորանալ եւ հասկանալ, ի՞նչ մութ ամպեր կուտակվեցին իմ գլխին այս արտակարգ իրադրության ընթացքում: Սկսեցի մանրամասն ուսումնասիրել տվյալ էջը, որտեղ կոնկրետ որեւէ բան նշված չէ, թե այդ ինչպես եղավ, որ իմ վարկը հաստատվեց եւ միայն կարելի էր ենթադրել, որ եթե ես անձամ չեմ դիմել, չկան իմ տվյալները, գումարը չեմ վերցրել, ինչպե՞ս կարող են վարկը հաստատել: Ամեն դեպքում որոշեցի հաջորդ օրը զանգահարել գրասենյակ, իսկ գնալ չէի կարող, քանի որ երկրում իրավիճակը արտակարգ դրության մեջ է: Կայքում տեղադրված համարով զանգահարեցի, որտեղից ինձ կարծես թե հանգստացրեցին, որ ես չունեմ որեւէ հաստատված վարկ, դա պարզապես գովազդ է: Գովազդը` գովազդ, բայց ինչի համար է ասվում, որ այն հաստատված է, այլ ոչ թե, եթե ցանկանում էք կարող ենք հաստատել, կամ մոտենալ մոտակա գրասենյակ վարկի հարցերով: Ահա ամբողջ ֆոկուսը հենց երկու տառի մեջ է: «ՄՈԳՈ» ընկերությունից գտնում են, որ որեւէ վատ, կամ սխալ բան չկա, եթե ձեզ ասում են, որ հաստատված է, քանի որ դա ընդամենը գովազդ է: Մեր այն պնդմանը, որ գովազդել չի նշանակում պարտադրել, կամ մեր փոխարեն որոշել, մեր զրուցակիցը կրկին նշում է, որ դա ընդամենը գովազդ է: Իսկ թե ինչ տեղի կունենա քեզ հետ այդ գովազդից հետո հայտնի է միայն դրա մեջ ընկնողին, որը ակնհայտ շփոթություն է առաջացնում քաղաքացու, սպառողի մոտ: Ընկերությանը առաջարկեցինք ուշադիր լինել նման գովազդներին, քանի որ դա շփոթություն է առաջացնում, իսկ լսափողից այն կողմ մեզ փորձում էին համոզել, որ դա ընդամենը գովազդ է: Բայց չէ, որ գովազդի ստեղծման հեղինակը ընկերությունն է, ով դիմել է Գուգլ համակարգին, որպեսզի բանից անտեղյակ մարդկանց գցեն ծուղակը, կամ շփոթության մեջ:

Ալեն Սիմոնյանի ընկերոջ վարկային կազմակերպությունում տոկոսներն ավելանում են

Բացի նրանից, որ պարզեցինք մեր վարկը հաստատված չէ, հիմա էլ պետք է մտածենք մեկ այլ վիճակից դուս գալու մասին: Ներբեռնած այս աղբը օրվա մեջ հարյուր եւ ավել անգամ տարաբնույթ հաղորդագրություններ է ուղարկում, որից ազատվելու համար էլ պետք է դիմենք մեկ այլ հատուկ մասնագետի, իսկ այս անգամ արդեն վճարելով դրա դիմաց: Ահա «ՄՈԳՈ» վարկային կազմակերպության խերը հարգելի ընթերցողներ: Զգույշ եղեք ինտերնետից որեւէ բան ներբեռնելուց, թե չէ ձեր փոխարեն որոշումներ կկայացնեն, իսկ դուք ստիպված կլինեք դիմել այս ու այն կողմ այդ ամենից ազատվելու համար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА