o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ

20.03.2020 20:10 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ

Ինչպես արդեն հայտնել ենք, կառավարության որոշմամբ, մամուլի հանդեպ մտցված սահմանափակումները ոչ այլ ինչ են, քան` գրաքննություն: Այսօր եւս մեկ անգամ համոզվեցինք վերոհիշյալի ճշմարտացիության մեջ: Բանն այն է, որ ստացանք ցուցում, որ պետք է վերացնենք մեր հրապարակած մեկ հոդված եւ մեկ հարցազրույց, որտեղ խոսվում է կորոնավիրուսով պայմանավորված բարդ իրավիճակի մասին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, ինչպես նաեւ հարցազրույց է անցկացրած Իտալիայից Հայաստան եկած, վարակված, հայտնի էջմիածինցի տիկնոջ հետ, ում վերաբերյալ տարաբնույթ լուրեր էին տարածվում: Սակայն այդ գրաքննությունն ակնհայտորեն հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրության 76-րդ հոդվածը, որը վերաբերում է արտակարգ դրության ժամանակ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակումներին, պահանջում է, որ սահմանափակումները լինեն «միայն այնքանով, որքանով պահանջում է իրավիճակը...»:

Եթե «Իրավունք»-ի այսօրվա համարը ձեր մոտակա կրպակում չեք գտել` ձեռք բերե՛ք այն մոտակա փոստատնից կամ «Հայմամուլի» վաճառակետից

Ակնհայտ է, որ «Իրավունք»-ի հանդեպ պարետատան պահանջները որեւէ կերպ հիմնավորված չեն: Սահմանադրության 78-րդ հոդվածը պահանջում է կիրառել համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը` որոշակիության սկզբունքը: Մասնավորապես` այդ հոդվածում ասված է. «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս, օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորել համապատասխան վարքագիծ»: Սահմանադրության 80-րդ հոդվածը նշում է, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ սահմանափակումները չպետք է խախտեն այդ իրավունքների էությունը: Իսկ 84-րդ հոդվածը պահանջում է, որ սահմանափակելիս պետք է հաշվի առնվի միջազգային իրավական պրակտիկան եւ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերը: Սակայն, կառավարության համապատասխան որոշմամբ, խախտվել է ՀՀ օրենքը արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին: Մասնավորապես` օրենքի հոդված 4-ում նշվում է, որ արտակարգ դրության հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ պետք է նշվի «արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձանց», սակայն փաստ է, որ ԶԼՄ-ների հանդեպ սահմանափակումներ իրականացնող ո՛չ պատասխանատու պետականն մարմինն է նշված, ո՛չ էլ պաշտոնատար անձը: «Իրավունք»-ին ուղարկված ցուցումների տակ ստորագրել է ոստիկանության գնդապետ Ա. Կարապետյանը, ինչը նույնպես վերոհիշյալ օրենքի կոպտագույն խախտում է: Բանն այն է, որ օրենքի հոդված 9-ը հստակորեն սահմանում է` ոստիկանության ուժերը եւ միջոցները որ խնդիրների իրականացման նպատակով են գործադրվում: Այդ ցանկի մեջ բացակայում է մամուլի հանդեպ ինչ-ինչ գործողություններ կատարելըՆույն օրենքի հոդված 10-ում` «Արտակարգ դրության պայմաններում ժամանակավոր սահմանափակումների եւ կիրառվող միջոցների սահմանները», նշվում է, որ «սույն օրենքով թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են եւ պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ»: Եվ ապա նշված հոդվածի 2-րդ կետը սահմանում է` «Արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին»: Ակնհայտ է, որ երբ «Իրավունքից» պահանջում են վերացնել մի հոդված, որը վերաբերում է ԱՄՆ-ին ու Եվրոպային, կամ էլ մի հարցազրույց, որտեղ կորոնավիրուսով վարակված անձը պատմում է իր հանդեպ տեղի ունեցածի մանրամասների մասին, ոչ մի առնչություն չունի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ: Այսինքն` կառավարության եւ պարետատան գործողությունները ո՛չ համաչափ են, ո՛չ էլ պայմանավորված են իրավիճակով, ինչի կապակցությամբ իբր հայտարարված է արտակարգ դրությունը:

«Իրավունքը» ազգապահպան եւ պետականաշեն թերթ է

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА