o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

20.03.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Եվ այսպես, Հայաստանում ակտիվ տեմպերով ծավալվում է արտակարգ դրության իրավիճակը: Պե՞տք էր այն կորոնավիրուսի տարածումը կանխելու տեսանկյունից, թե` ոչ, առանձին հարց է: Սակայն տնտեսական տեսանկյունից արտակարգ դրության բացասական հետեւանքներն արդեն իսկ տեսանելի են, եւ կասկածների տեղիք չի տալիս, որ այն, մեղմ ասած, շատ ավելի բարդ իրավիճակ կարձանագրի ավարտվելու պահին:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Սակայն այդ սպասելիքներն էլ հաշվի առնելով, դեռ շարունակում է քննարկումների հարց մնալ, թե` որքանո՞վ էր արդարացված այդ ռեժիմի սահմանումը: Նախ` հնարավոր հետեւանքները հաշվի առնելով, ապա` օրենքի տեսանկյունից: Պաշտոնական նպատակը հասկանալի է` կանխել կորոնավիրուսի ակտիվ տարածումն ու իրավիճակը բերել կայունացման փուլ: Սակայն դա պատկան մարմինների մշտական նպատակների թվում է: Բացասական հետեւանքն էլ տեսանելի էր հենց արտակարգ ռեժիմի սահմանման ԱԺ հայտնի նիստում, որտեղ անգամ վարչապետն էր խոսում տնտեսական հետեւանքների անխուսափելիությունից: Իսկ ահա երեկվա կառավարության նիստում խոսում էին տնտեսական բացասական հետեւանքները կանխող միջոցառումներիցՄինչդեռ ամեն ինչ այս պարզ համեմատության մեջ պետք է լիներ. սպասվող առողջապահական օգուտներն արդարացնո՞ւմ են հնարավոր տնտեսական կորուստները: Իհարկե, կարելի է ասել` առողջությունն ամենից վեր է: Սակայն այստեղ մեկ մեծ հարցական կա. իսկ արդյոք կորոնավիրուսն իրականում այն սարսափելի վտա՞նգն է ներկայացնում, որ հանրային առողջությունը համարենք այնքան վտանգված, որ դրա համար սոցիալ-տնտեսական զոհաբերությունների անհրաժեշտություն առաջանա: Փորձենք հասկանալՆախ հիշեցնենք հայտնի օրենսդրական փաստը, որի մասին այս օրերին շատ խոսվեց: Կառավարությունը, ըստ գործող օրենսդրության, իրոք իրավասու է արտակարգ իրավիճակների, այդ թվում` համաճարակների դեպքում արտակարգ դրություն սահմանել: Բայց ամբողջ հարցն այն է, որ Աժ նիստի ժամանակ եւ դրանից հետո էլ համաճարակի առկայության մասին հստակ ոչինչ չասվեց: Ավելին, վարչապետ Փաշինյանը արտակարգ դրության սահմանման խնդիրը հիմնականում բացատրում էր, թե սովորական իրավիճակներում պետությունը պարզապես համապատասխան լծակներ չունի` վարակվածության մեջ կասկածվողներին ստուգելու եւ մեկուսացնելու հարցում: Անգամ բերեց օրինակ, թե գնում, կասկածվողի դուռը բախում են, նա էլ թե` չեմ բացի: Այսինքն, արտակարգ դրության հիմնական նպատակը փաստացի ներկայացվում էր պետությանը հավելյալ լծակներ տալու խնդիրըՍակայն պետք է առնվազն վերապահումներով մոտենալ այդ տեսակետին, թե պետությունն այդ լծակները չունի: Բանն այն է, որ Քր.օրենսգրքում կան հոդվածներ, որոնք ուղղված են մարդկանց վիրուսներով վարակելու, ինչպես նաեւ` առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեմ: Իսկ վիրուսակրի կողմից այլ անձանց վարակումը՝ ստուգումից եւ բուժումից հրաժարվելով, այլոց առողջությանը հասցված վնասի է համազոր, եւ պետությունն էլ նման արարքները կանխելու բոլոր լծակներն ունի` առանց որեւէ արտակարգ դրության: Եթե անգամ այդ լծակները թույլ էին, անորոշ, ապա գործող իշխանությունը կարող էր արտակարգ դրության փոխարեն գնալ օրենսդրական փոփոխությունների միջոցով լծակների ուժեղացման: Ի վերջո, կորոնավիրուսից հետո կարող են բազում այլ նման վիրուսներ էլ ի հայտ գալ, եւ պետությունը պետք է մշտական եւ հստակ լծակներ ունենա` վարակ տարածողների դեմն առնելու համար, որ ամեն անգամ արտակարգ դրություն հաստատել-չհաստատելու մասին չխոսենԱյսպիսով, անհրաժեշտությո՞ւն էր արտակարգ դրություն հայտարարել` պաշտոնապես հնչեցված խնդրի լուծման համար. առնվազն ԱԺ նիստի եւ դրանից հետո էլ միանշանակ չդարձավ:

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի

 

ՈՒՆԵ՞ՆՔ ՀԱՄԱՃԱՐԱԿ

Սրանով հանդեձ, որքանո՞վ էր օրենքի տառին համապատասխան արտակարգ դրության հաստատումը: Հիշեցնենք, դրա օրենսդրական թույլատրելի տարբերակը համաճարակի առկայությունն է եւ ոչ թե պետական այս կամ այն լծակի ունենալ-չունենալը: Իսկ Հայաստանում ունե՞նք համաճարակ: Նախօրեին եւս վարչապետ Փաշինյանը, ինչպես վերջին օրերին սովորաբար, երկար-բարակ խոսեց կորոնավիրուսով վարակվածների մասին: Պատկերը սա է. թեեւ ելույթի պահին ունեինք 80-ի կարգի վարակվածներ, սակայն, վարչապետի խոսքից դատելով, որեւէ լուրջ մտավախության խնդիր չկա: Վարակվածներից ընդամենը մի քանիսն ունեն թոքաբորբ (ընդ որում՝ ոչ ծանր) կամ 38-39 աստիճանի սահմաններում ջերմություն: Իսկ ահա հիմնական մասը որեւէ առողջական խնդիր չունի կամ վատագույն դեպքում կա 37 աստիճանի կարգի ջերմություն: Առողջապահության նախարար Թորոսյանը երեկ նույն տրամաբանությունը ներկայացրեց՝ ունենք կորոնավիրուսով վարակման 115 հաստատված դեպք, բոլորի վիճակը բավարար է. «Նրանցից 38 աստիճան ջերմությունից բարձր ջերմություն ունի ընդամենը 5 հոգի: 39-ից բարձր ջերմություն ունեցող չունենք: 37-ից բարձր ջերմություն ունենք 34 հոգի»:

«ԼՈՔԴԱՈՒՆ ՊԵՏՔ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՂՆ ԱՆԵԼ»

Իսկ ահա համաճարակն այն հասկացությունը չէ, որ երբ ուզես հայտարարես, չուզես` ոչ: Ի՞նչ ասել է համաճարակ. հայաստանյան պատկան այրերը տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ հրապարակավ տվել են բացատրությունը: Բերենք պատահական մեկ օրինակ. 2016թ.-ին Հայաստանի Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի» շնչառական վարակների եւ առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը այսպես պարզաբանեց, թե որ մասնավորապես` սուր-շնչառական վարակների համաճարակ հայտարարվում է այն ժամանակ, երբ կոնկրետ ժամանակահատվածում ողջ հանրապետության տարածքում վարակվածների թիվը 5 կամ ավելի անգամ գերազանցում է համաճարակային շեմը. «Իսկ ինչ է համաճարակի շեմը: Այն հաշվարկվում է կոնկրետ շաբաթվա համար: Այս դեպքում միջազգային գիտական առաջարկությունների հիման վրա: Այս դեպքում դիտվում է սեզոնային բարձրացում, ինչը վարակիչ հիվանդության բնական աճն է, իսկ սեզոնային բարձրացումը ենթադրում է գերազանցում մինչեւ երեք անգամ»: Կորոնավիրուսի հետ կապված վիճակագրություն, իհարկե, չկա, քանի որ այն նոր վիրուս է: Բայց այն, որքան հասկանալի է, պետք է որ դասվի սուր-շնչառական վարակների տակ, եւ համեմատությունն էլ այդ համատեքստում իրականացվիՄեկ այլ հրապարակային օրինակ բերենք. նույն 2016թ. փետրվարի սկզբներին, երբ կորոնավիրուսի փոխարեն H1N1 վիրուսն էր սարսափի օբյեկտ, ԱԺ-ում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց. «Մահվան 19 դեպք է գրանցվել... Այս պահին ունենք մոտ 570 հիվանդ սուր շնչառական վիրուսով եւ մոտ 300 հիվանդ` թոքաբորբով: 50 տոկոս նվազում կա հիվանդացության: Այս պահին մոտենում ենք սեզոնային միջին ցուցանիշին»: Նշանակում է, որ այդ պահին ունեցել ենք հիվանդացության եւ մահացության անհամեմատ ավելի բարձր ցուցանիշներ (հիվանդների շաբաթական ցուցանիշը հասնում էր մինչեւ 5-6 հազարի, ընդ որում, մեծ մասը երեխաներ էին), քան բերված են Փաշինյանի ու Թորոսյանի հիշատակված գնահատականներում: Այդ թվում, ներկայիս 0 մահվան դեպքի փոխարեն այն ժամանակ ունեինք 19: Սակայն անգամ այն էապես ավելի ծանր պայմաններում համաճարակ եւ արտակարգ դրություն չհայտարարվեց, ու դա չխանգարեց, որ իրավիճակն աստիճանաբար հանդարտվեր, ընդ որում` խուսափելով արտակարգ իրավիճակի հարուցած տնտեսական խնդիրներիցԵվ այսքանից զատ, նախօրեին փորձեցինք պարետի գրասենյակից պաշտոնապես ճշտել` Հայաստանում համաճարակ հայտարարվա՞ծ է, թե` ոչ: Խորհուրդ տվեցին դիմել  Առողջապահության նախարարություն: Դիմեցինք: Պահանջեցին գրավոր դիմում, իսկ դա, որպես կանոն, ասվում է, երբ պետական չինովնիկն այդ պահին ասելու բան չունի: Քչփորեցինք նաեւ նախարարության կայքը. չգտանք ոչ մի պաշտոնական հայտարարություն, որտեղ բաց տեքստով կասվեր՝ ներկայումս հիվանդացության` այս-այս ցուցանիշներից ելնելով, Հայաստանում հայտարարվել է համաճարակԻհարկե, դեռ կփորձենք պաշտոնական ատյաններից խելքը գլխին պատասխան ստանալ` հայտարարե՞լ են համաճարակ, թե` ոչ: Եթե հայտարարել են` ե՞րբ եւ ինչ ցուցանիշներից ելնելով: Եթե չեն հայտարարել, ի՞նչ հիմքով է արտակարգ դրություն սահմանվել:

ԱՐԴԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 13-ՐԴՆ ԵՆՔ, «ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆԸ» ԲԱՆ ՉՄՆԱՑ

 

ԱՄՓՈՓՈՒՄ

Իսկ այս պահին եղած հրապարակային տվյալները տանում են այս ենթադրությանը.

1. Հայաստանում համաճարակ հայտարարված չէ, եւ շատ պարզ պատճառով` չունենք կորոնավիրուսի այնպիսի վտանգավոր ցուցանիշներ, որոնք համաճարակին կհամապատասխանեն:

2. Հիմք չէ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհում պանդեմիա է հայտարարել: Դա աշխարհի համար է, որտեղ կան երկրներ, որոնց իրավիճակն իրոք շատ բարդ է: Բայց կան նաեւ երկրներ, որտեղ համաճարակի հասնող ցուցանիշներ չկան, եւ ԱՀԿ-ի ասածը չի կարող նաեւ դրանց վերաբերել: Նման երկրներն ունեն հիվանդության տարածումը թույլ չտալու խնդիր, որը, նկատենք, ունեն ցանկացած այլ հիվանդության, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների դեպքում: Սակայն դա չի նշանակում համաճարակ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՈՐԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ «ՕԳՆՈՒԹՅԱՆ Է ՀԱՍՆՈՒՄ» ՆԻԿՈԼԻՆ

3. Ու այս վիճակում, այնուամենայնիվ, սահմանվել է արտակարգ դրություն: Այսինքն, եթե պատկան պետական կառույցները չկարողանան հիմնավորել, որ հայտարարել են կամ ունենք համաճարակային իրավիճակ, կնշանակի` արտակարգ դրությունը հայտարարված է օրենքի խախտմամբ: Ընդ որում, դա լուրջ խնդիրներ է ստեղծում երկրի տնտեսության համար:

Ի դեպ, հուշենք նաեւ պարետին, որ այս հրապարակումը ոչ թե կարող է խուճապ առաջացնել (այդ կարգի հրապարակումներն արտակարգ դրության պայմաններում արգելված են), այլ ընդհակառակը, պնդել եւ պնդում ենք, որ ներկայիս որոշ ծանր տրամադրությունների որեւէ պատճառ գոնե այս պահին չկա, եւ այդ հարցում լիովին համաձայն ենք վարչապետի հետ: Ամբողջ խնդիրն այս է` ինչո՞ւ այս իրավիճակում արտակարգ դրություն հայտարարվեց, ո՞րն էր դրա նպատակը:

Ինչ փուլում է վարակված էջմիածնեցի կնոջ հարազատների կողմից դատախազություն ներկայացրած հաղորդումը

Ա. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА