o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՈՒՇ. ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

20.03.2020 20:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԵՆՔ ԱՎԵԼԻ ՈՒՇ. ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, ներկայումս անկումներ են նկատվում համաշխարհային տնտեսությունում: Դա հատկապես տեսանելի է Չինաստանում. բազում արդյունաբերական ձեռնարկություններ պարապուրդի են մատնված՝ չինական ապրանքների արտահանման անկման հետ կապված: Իսկ ինչպես կանդրադառնա կորոնավիրուսը ՀՀ-ի տնտեսության վրա, փորձեցինք հետաքրքրվել տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ:

«ՈՒ ՍԱ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱԹԵԹ»

Կորոնավիրուսը ոչ միայն առողջապահական, այլ նաեւ տնտեսական իր բացասական հետքը կթողնի մեր փոքրիկ երկրի տնտեսության վրա: Ավելին, այն իր ազդեցությունը կթողնի ինչպես տնտեսական, այնպես էլ ֆինանսական, սոցիալական, ինչու ոչ՝ քաղաքական իրավիճակի վրաՆախ՝ անորոշություն է ստեղծվել ամբողջ աշխարհում, այսինքն, ճգնաժամային, չկառավարվող կամ դժվար կառավարվող երեւույթների ենք բախվելու: Մինչեւ որ կորոնավիրուսի դեմն առնող բուժում չգտնվի, այս համաճարակն անորոշ իրավիճակի մեջ կպահի ամբողջ աշխարհըԿորոնավիրուսի տնտեսական հետեւանքներին մենք ականատես կլինենք ավելի ուշ, եւ այդ հետքերը կարող են ավելի խորը լինել, քան 2008-2009 թվականի ֆինանսական ճգնաժամինը:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ «ՊԱՅԹԵՑՆՈՒՄ» Է ԱՇԽԱՐՀԸ, ԻՍԿ ՄԵՐՈՆՔ ՀԱՆՐԱՔՎԵ ԵՆ ԽԱՂՈՒՄ

- Այդ դեպքում, ինչպե՞ս դիմակայել ստեղծված իրավիճակում, տնտեսությունն ինչպե՞ս ապահովագրել:

- Ստեղծված պարագայում առաջացած ճգնաժամին դիմակայելը կառավարության համար հեշտ չի լինի: Տա Աստված, որ մեր կառավարությունը հաղթի, ու մենք բոլորս պետք է կառավարությանը օգնենք: Հասարակությունը կարող է դիմակայել, եթե որոշակի ժողովրդական իմաստնություն դրսեւորիԲայց, բոլոր դեպքերում, նման իրավիճակներին դիմակայելու համար հեռատես մոտեցումներ են հարկավոր: Առհասարակ, նման մոտեցումներն անհրաժեշտ են ինչպես սոցիալական, քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցերի դեպքում: Մեզ մոտ, ցավոք, թե՛ առաջինի, թե՛ երկրորդի եւ թե՛ երրորդի դեպքում կաղ վիճակ է, երեւույթներն իրենց այս կամ այն ազդեցությունն են թողնում, խնդիրը որոշում ընդունողների պրոֆեսիոնալիզմն է: Այն երկրներում, որտեղ առանց այդ էլ թույլ ֆինանսական համակարգ կա, այս երեւույթը տնտեսության վրա էական մեծ ազդեցություն չի ունենալու: Կարող է ազդել, օրինակ, այն առումով, որ սուբյեկտները որոշ ժամանակ կխուսափեն որեւէ գործունեություն սկսելու մտադրությունից, թեպետ մեր երկրի պարագայում այդ տրամադրություններն առանց այդ էլ երկչոտ էին: Ընդհանուր առմամբ, անկախ մեր երկրում կորոնավիրուսի առկայությունից կամ բացակայությունից, մեր տնտեսությունը թույլ է, ինչը պայմանավորված է տնտեսական ընդհանուր կառուցվածքով: Մենք չունենք ժամանակակից ուղղություններ, ինչը ցցուն արտահայտված է մեր ՀՆԱ-ում: Շատ է խոսվել համաշխարհային շուկաներում պահանջարկ ներկայացնող արժեք ստեղծելու մասին, բայց դեռ հեռու ենք նման իրավիճակից: Իսկ կորոնավիրուսը լինի, թե՝ ոչ, մեր տնտեսական համակարգը տխուր իրավիճակում է: Չպետք է հուզվել այն հայտարարություններից, թե ամեն ինչ հոյակապ էր, իսկ կորոնավիրուսը եկավ ու խանգարեց: Ամբողջ աշխարհն այժմ գտնվում է շատ դժվար իրավիճակում, անորոշության մեջ, փնտրվում են ելքեր այս իրավիճակից դուրս գալու: Իսկ մենք խոսում ենք, որ դրանից կարող ենք օգուտներ քաղել: Ի՞նչ ասել այսքանից հետո: Մենք ուզում ենք, թե չենք ուզում, դժվարություններ կան: Ոչ միայն կան դժվարություններ, այլեւ, նորից եմ կրկնում` դրա հետ միասին կան նաեւ անորոշություններ: Իսկ անորոշությունների պարագայում մեզանից որեւէ մեկը չի կարող այդպես կանխավ համարձակ խոսքեր ասել` լավ կլինի կամ վատ կլինի: Պետք է աշխատենք, որ լավ լինի, ոչ թե՝ հայտարարենք:

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ. ԳԱԼԻՔ ՏԱՐԻ, 2019Թ. ՀԱՄԵՄԱՏ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ՎԻՃԱԿ ՍՊԱՍԵԼԸ ՀԵՔԻԱԹԻ ԺԱՆՐԻՑ Է

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА