o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հեռավար կրթության կազմակերպման գործում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը առաջամարտիկն է

20.03.2020 14:05 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հեռավար կրթության կազմակերպման գործում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը առաջամարտիկն է

Գիտության և տեխնիկայի զարգացման ներկա փուլում և աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակում  շատ արդիական և առաջնահերթ է հեռավար ուսուցումը, որը հնարավորություն է տալիս ստանալ համապատասխան կրթություն կամ մասնակցել դասընթացներին առցանց՝ ցանկացած վայրից և ցանկացած ժամերի՝ միաժամանակ մեկուսանալով և խուսափելով մարդկային շփումներից:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին

 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, դեռևս 2013 թվականից ներդնելով տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ և լինելով առաջիններից մեկը հեռավար կրթության կազմակերպման գործում, ելնելով  երկրում տիրող արտակարգ իրավիճակից, հեռավար հարթակում ակտիվ կերպով շարունակում է ուսումնական գործընթացը:

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում.

•  կենտրոնում ներդրված է տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ,

•  առցանց գիտաժողովի դահլիճը վերազինված է Polycom HDX համակարգով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել հեռավար դասախոսություններ,  գիտական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ,

•  առցանց դասախոսությունները կազմակերպվում են տեսակոնֆերանսների համար նախատեսված հատուկ ծրագրով, որը ինտեգրված է հեռավար հարթակում,

•  ԳԿՄԿ մասնագետները վերապատրաստվել են արտասահմանյան գործընկեր հեղինակավոր բուհերում,

•  կազմվել է ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ,

•  ձեռք է բերվել համապատասխան նորագույն մասնագիտական գրականություն,

•  ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվել են ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում,

•  հայերեն է թարգմանվել «ՄՈՒԴԼ» հեռավար ուսուցման հարթակը,

•  պատրաստվել են դասախոսների և ուսանողների հայալեզու ուղեցույցներ:

Թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները մեծ եռանդ և պատրաստակամություն են ցուցաբերում: Նրանք կարող են տեխնիկական առցանց աջակցություն ստանալ անմիջապես հեռավար հարթակում: Դասախոսներն ու հարթակի համակարգողները ջանք և եռանդ չեն խնայում կրթության որակը բարձ մակարդակի վրա պահելու և զգալի արդյունքի հասնելու համար:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, անհրաժեշտության պարագայում,  մշտապես պատրաստ է հանրակրթության ոլորտում հեռավար կրթության հիմունքներ և հեռավար ձևաչափով դասընթացներ մշակելու և անցկացնելու ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА