o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միջնադարում սահմանվում էր ամենադաժան պատիժը. փաստաբանը նախարարի հայտարարության հետքերով

20.03.2020 15:52 ԻՐԱՎՈՒՆՔ
Միջնադարում սահմանվում էր ամենադաժան պատիժը. փաստաբանը նախարարի հայտարարության հետքերով

Օրերս ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Սուրբ Գրիգոր լուսավորիչ ԲԿ-ի նախկին տնօերն Արա Մինասյանից: Հիշեցնենք, որ Ա. Թորոսյանը Ա. Մինասյանին հեռացրել էր ԲԿ տնօրենի պաշտոնից, իսկ Ա. Մինայսնաը դատի էր տվել նախարարին բարի համբավը արատավորելու, վիրավորելու համար: Օրեր առաջ պարզ դարձավ, որ Ա. Մինայսնաը դատը շահել է, իսկ արդյունքում նախարարը պետք է ներողություն խնդրի ԲԿ նախկին տնօրեից, ինչից եւ նա հրաժարվում է: ՀՀ սահմանադրության մեջ պարզ նշված է, որ ՀՀ յուրաքանչյու քաղաքացի հավասար է օրենքի առաջ, իսկ այս դեպքում օրինական ուժով դատական ակտով ստացած վճռին նախարաը ասել է, որ չի կատարելու, թե ինչու սա թերեւս հասկանալի չէ: iravunk.com-ը հարց ուղղեց փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, թե արդյոք նախարարը պաշտոնական դիրքի չարաշահում չի կատարում.

Փոխնախարարի կալանքից ամիսներ անց

- Սա համարում եմ հրատապ հարց, որովհետեւ այս մշակույթը պետք է ձեւավորվի բոլորի մոտ, լինի դա պաշտոնյա, թե շարքային քաղաքացի: Դեռեւս միջնադարում Մխիթար Գոշի օրենսգրքով դատարանի  օրինական ուժով ստացած դատական ակտը հավասարազոր էր թագավորի հրամանի հետ եւ ամենախիստ պատիժն էր սահմանվում այն անձին, ով այդ վճիռը չէր կատարում, այսինքն սահմանում էր վիզը կտրել, մահապատիժ: 21-րդ դարում քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ այդ գործը քաղիրավական հարթության վրա է, օրենսդիրը պարտադիր պայման է դիտում, որ օրինական ուժ ստացած դատական ակտերը ենթակա են կատարման  ՀՀ տարածքում եւ բոլորի կողմից, այդ թվում բացառություն չէ առողջապահության նախարարի համար: Իսկ նման պահվածքը դիտում եմ ոչ իրավաչափ բխող բոլոր  բացասական իրավական հետեւանքներով եւ սա վատ օրինական է այն մարդկանց համար, ովքեր կլսեն պետական պաշտոնյայի նման հայտարարությունը եւ իրենք եւս հետագայում օրինական ուժ ստացած դատական ակտը այս վատ նախադեպով կփորձեն չկատարել: Հուսանք, որ նման հայտարարությունները, առավել եւս պետական պաշտոնյայի կողմից ուղղակի կբացառվի: 

- Իսկ եթե ի վերջո նախարարը չկատարի օրենքի պահանջը, ի՞նչ հետեւանքներ կարող են լինել:

- Այդ դեպքում կիրականացվի վարչական վարույթի գործառույթ հարկադիր կարգով ԴԱՀԿ-ի միջոցով: Բացի այդ օրենսդիրը նախատեսում է ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն եւ մեր իրավական գործիքակազմը այդ հարթության վրա բավականին կայացած է եւ հուսամ, որ բանը դրան չի հասնի եւ դատական ակտը ի կատար կածվի:

Օրենսդիրը նաեւ նախատեսում է այն դեպքերը, երբ դատական ակտը հնարավոր չէ ի կատար ածել։ Ցանկացած դեպքում պետք է շարժվել օրենքով եւ զերծ մնալ օրենքից դուրս հայտարարություններ անելուց։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА