o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անժամկետ հետաձգվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

20.03.2020 19:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Անժամկետ հետաձգվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

Տարվա գլխավոր թատերական մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը: Պատճառը՝ մինչեւ ապրիլի 14-ը երկրում հայտարարաված արտակարգ դրությունն է: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ ԳՈՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ, սակայն շտապեց վստահեցնել. ««Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի անպայման իրականանալու է, պարզապես, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, դեռ հստակ ժամկետ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ կազմակերպչական բոլոր աշխատանքները՝ դեկորացիաները, մրցանակները, ընթացքի մեջ են: Այնպես որ, արտակարգ դրության ավարտից հետո արդեն ժամկետների հետ կապված հստակություն կլինի, առայժմ պարզ չէ»:

Գարիկ Սարգսյա՛ն, հորդորում եմ ներողություն խնդրել. Մարիամ Հովսեփյան

Ի դեպ, այս տարին հոբելյանական է «Արտավազդ» մրցանակաբաշխության համար, որը պետք է տոնվեր մեծ շուքով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում.  «Թեպետ Երեւանի քաղաքապետարանը մշտապես իր ուրույն աջակցությունն է ցուցաբերել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, բայց այս տարի այն աննախադեպ է իր ծավալով, կազմակերպչական եւ ֆինանսական առումով, որը երբեւէ չի արվել «Արտավազդի» 20 տարվա պատմության մեջ»,-ասաց Քաղաքապետարանի մշակույթի վարչության պետն ու գերադասեց փակագծեր չբացել. «Թե ինչ թատերական գեղեցիկ երեկո ենք նախապատրաստել հոբելյանական «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, կարծում եմ՝ հրապարակելու կարիք չկա, թող հետաքրքրությունը պահպանվի, որ ներկաները վայելեն գեղեցիկ երեկոն»:

Գ. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված` չեղարկվել է ապրիլի 7-ին Քաղաքապետարանի կողմից նախատեսված մի շարք միջոցառումներ. «Բացօթյա համերգային ծրագրեր էր նախատեսված ապրիլի 7-ին, որոնք արդեն իսկ չեղարկվել են: Բացի այդ, մեր ենթակայության տակ գտնվող մի քանի ՀՈԱԿ-ների ներկայացումներ եւս հետաձգվեցին, բայց առաջիկայում կփորձենք լրացնել այն»,- եզրափակեց մշակույթի վարչության պետը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА