o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործատուները պարտավոր են զերծ մնալ աշխատանքային պայմանների իրավունքը խախտող արարքներից. ՄԻՊ

21.03.2020 02:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գործատուները պարտավոր են զերծ մնալ աշխատանքային պայմանների իրավունքը խախտող արարքներից. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից ներկայացնում են ՄԻՊ արձագանքն՝ արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին, որում մասնավորապես ասված է. «Երկրում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրում բազմաթիվ քաղաքացիներ այն մասին, որ չեն ապահովվում իրենց աշխատանքային իրավունքները։ Մասնավորապես, քաղաքացիներից ոմանք նշում են, որ գործատուն իրենց պարտավորեցնում է ներկայանալ աշխատանքի՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելելու պահանջվող պայմանները։ Բողոքների մյուս մասի դեպքում քաղաքացիները պնդում են գործատուների հորդորների կամ սպառնալիքների մասին առ այն, որ փաստացի հարկադիր պարապուրդի մատնված աշխատողները ներկայացնեն վճարվող և/կամ չվճարվող արձակուրդի դիմում՝ հակառակ դեպքում պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն։ Ըստ քաղաքացիների՝ երբեմն էլ գործատուները համարում են, որ պարապուրդն առաջացել է անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով, որպեսզի չվճարեն աշխատողներին։ Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառելի իրավական հիմնական պահանջները՝ արձանագրում ենք՝

«ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հորդորել է վերանայել կալանավորման ինստիտուտը խոցելի խմբերի նկատմամբ». Արամ Վարդևանյան

- գործատուն պարտավոր է առաջնահերթ ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ՝ աշխատողին տալով աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորություն աշխատավարձի պահպանմամբ,

- վերոնշյալը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը.

​​​​​​​Փաշինյանը ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան. Շարմազանով

- չվճարվող կամ վճարվող արձակուրդը տրամադրվում է աշխատողի պահանջով կամ համաձայնությամբ.

- ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողը վճարվում է օրենսդրությամբ նախատեսված չափով աշխատավարձ.

Քանի մարդու կարող է վարակել մեկ հիվանդը

- ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ աշխատողին կարող է առաջարկվել իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող և առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանք.

- պարապուրդի ժամանակ աշխատողին ավելի ցածր աշխատավարձով, բայց իր մասնագիտությանը և որակավորմանը համապատասխանող ու առողջությանը վնաս չպատճառող այլ աշխատանքի փոխադրելիս անհրաժեշտ է նրա համաձայնությունը.

Արտակարգ դրության պայմաններում պետք է անհապաղ կասեցվի ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և արգելվի նոր կալանքներ սահմանելը. Արման Աբովյան

- եթե հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողին վերը նշված աշխատանքը չի առաջարկվում, գործատուն պարտավոր է աշխատողին վճարել օրենսդրությամբ սահմանված չափով աշխատավարձ.

- գործատուն պարտավոր չէ վճարել աշխատավարձ միայն աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված օրենքները սահմանափակում են մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը․ Human Rights Watch

Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ աշխատանքային վեճերի լուծման արտադատական մարմին Հայաստանում առկա չէ, իսկ աշխատանքային վեճերը մեր երկրի օրենսդրությամբ ենթակա են լուծման դատական կարգով։

​​​​​​​Անչափահաս երեխաների համար սահմանաված փոխհատուցումը ուղղակի ցինիզմ է. ՀՀ նախկին վարչապետ

Գործատուները պարտավոր են զերծ մնալ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունքը խախտող արարքներից»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА