o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային արձակուրդ է տրամադրում անհարտ ձեռնարկատերերին ու իրավաբանական անձանց

21.03.2020 10:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային արձակուրդ է տրամադրում անհարտ ձեռնարկատերերին ու իրավաբանական անձանց

Հարգելի Հաճախորդներ,

ՎՏԲ-Հայաստան Բանկը բոլոր անհատ ձեռներեցներին և իրավաբանական անձանց, ում վարկային պարտավորությունները չեն գերազանցում  7 մլն. ՀՀ դրամը /պայմանագրային սկզբնական գումարը/ և գրավով ապահովված չեն առաջարկում է 2 ամիս ժամկետով հետաձգել /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման վճարների/ մարումները։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերին։
Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչքան կարևոր է այս որոշումը փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար:
Բոլոր նշված վարկերի հերթական մարումները կարող են կատարվել մայիսի 17-ից հետո /համաձայն յուրաքանչյուր վարկի  մարման ժամանակացույցով սահմանված օրվան, առանց վարկի մարման ժամանակացույցի փոփոխության/, ինչը ուշացում չի համարվի, հետևաբար՝ ուշացման համար տույժ և տուգանք չի հաշվարկվի/։ Մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդի կողմից չվճարված պարտավորությունների /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ մարումները պետք է կատարվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 17-ն ներառյալ: Ընդ որում, մինչև հոկտեմբերի 17-ը հաճախորդները կարող են դիմել Բանկ, նշված վարկային պարտավորությունների վերակառուցման համար /մարումների գրաֆիկի փոփոխություն/:

Ալեն Սիմոնյանի ընկերոջ վարկային կազմակերպությունում տոկոսներն ավելանում են

Բոլոր այն վարկերի համար, որոնք /ըստ վարկի մարման ժամանակացույցի/ ենթակա են վերջնական/ամբողջական մարման սույն թվականի մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, դրանց վերջնական/ամբողջական մարումը /մայր գումարի, տոկոսագումարների, սպասարկման գումարների/ չկատարելու դեպքում վարկառուն հնարավորություն կստանա մարելու վարկի գծով Բանկի հանդեպ վճարման ենթակա պարտավորությունը մինչև սույն թվականի հուլիսի 17-ը, ինչը ուշացում չի համարվի /հետևաբար՝ տույժ և տուգանք չի հաշվարկվի/։

Բոլոր մնացած վարկառուների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ հաճախորդից ստացված մարումների հետաձգման դիմումի հիման վրա: Դիմումները կարող են ներկայացվել առցանց կամ Կոնտակտային կենտրոնի միջոցով՝ 87-87 հեռախոսահամարով:
Այնուամենայնիվ, բոլոր այն վարկառուները, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային վճարումները մարտի 17-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում, հորդորում ենք կատարել վճարումներն ըստ սկզբնական մարման ժամանակացույցի՝ հետագայում ամսական ընդհանուր մարման ենթակա գումարի ավելացումից զերծ մնալու համար։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Բանկի Կոնտակտային կետրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք www.vtb.am հասցեով։
Ձեր,
ՎՏԲ-Հայաստան Բանկ
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА