o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յուրաքանչյուրս հանրային առողջության նկատմամբ պատասխանատվության մեր բաժինն ունենք. Կարեն Ավագյան

21.03.2020 13:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուրս հանրային առողջության նկատմամբ պատասխանատվության մեր բաժինն ունենք. Կարեն Ավագյան

Մեր վարքագծով օգնենք մեր բուժաշխատողներին և հանրային առողջության պահպանմանը։
Յուրաքանչյուրս հանրային առողջության նկատմամբ պատասխանատվության մեր բաժինն ունենք։
Այդ պատասխանատվությունը ձևավորվում է տարբեր գործոններից։ Դրանցից մեկն էլ յուրաքանչյուրիս վարքագիծն է՝կանոնակարգված վարքագիծը։ Վարքագծի կանոնակարգումները մեծապես պիտի կախված լինեն իրավիճակից։
Տիրող իրավիճակին հասարակության հավաքական անհամապատասխան վարքագիծը կարող է լուրջ հետևանքների պատճառ դառնալ։
Բարեբախտաբար Կովիդ 19-ի տարածումը, բացասական հետևանքների նվազեցումը ինչ-որ չափով կախված է յուրաքանչյուրիցս։ 
Մասնագիտական շրջանակների ու բուժաշխատողների ողջ ներուժի ապարդյուն վատնում կլինի, եթե հասարակությունը նույն կերպ չպատասխանի։ 
Բուժաշխատողների ջանքերը չզրոյացնելու համար անհրաժեշտ է պահպանել տարական կանոններ, որոնց արդյունավետությունը միջազգային փորձով է ապացուցվում։
Կարծում եմ՝ դժվար չէ սեփական և շրջապատողների առողջության համար լրացուցիչ երաշխիք ապահովվել՝ հանրային հեռավորություն պահպանելով(անհաժեշտույան դեպքում էլ մեկուսանալ)։ 
Օգնենք ինքներս մեզ, մեր հասարակությանն ու պետությանը՝ կանոնակարգված վարքագծով։
Այս դեպքում հանրային նորմերի գործողությունը շատ ավելի կարևոր է ու գործուն, քան իրավական նորմերինը։

«Բանասիրության նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը նվազել է»

Հ.Գ. 1 Կանոնակարգված վարքագծի շնորհիվ համաճարակի տարածման երկրում(Չինաստանում) երրորդ օրն է վարակի նոր դեպքեր չեն հայտաբերվել։
Հ.Գ. 2 Մենք հաղթահարելու ենք այս իրավիճակը ևս: Առողջություն բոլորիս։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА