o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անունների ծագումն ու նշանակությունը. ինչպե՞ս ընտրել ճիշտ անուն` չազդելով երեխայի ճակատագրի վրա

21.03.2020 13:34 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
 Անունների ծագումն ու նշանակությունը. ինչպե՞ս ընտրել ճիշտ անուն` չազդելով երեխայի ճակատագրի վրա

Անուն ընտրելն իսկապես բոլոր ժամանակների համար մնացել և շարունակում է մնալ ամենից քննարկվող թեմաների ցանկումԱվելին, երիտասարդ ծնողների շրջանում ևս երեխայի համար անուն ընտրելը դարձել է լայն քննարկումների առարկաՆրանց որոշ մասը սկսում է խորհուրդներ հարցնել մեծերից, իսկ որոշ մասն էլ հետաքրքրությունների շրջանակը սկսում փնտրել համացանցային տիրույթումԱյս հարցին հարկավոր է մոտենալ բավականին լրջորեն:

Յուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ՝ 26500 դրամ, եթե նրանց ծնողները մարտի 12-ի դրությամբ աշխատանք չեն ունեցել կամ կորցրել են այն

Անունը մեր կյանքում կարող է լինել բոլորովին ճակատագրականԵթե երկար եք մտածում երեխային անուն ընտրելիս, ապա ճիշտ եք անում, քանի որ շատերն այս պատասխանատու գործին այնքան էլ լուրջ չեն վերաբերվումԱրդյունքում կարող է ստացվել այնպես, որ դպրոցում, բուհում, և այլ հաստատությունում կարող ենք հանդիպել այնպիսի անունների, որոնք կարող են տարօրինակ թվալԳյուլամիրյան Կաքավ, Պզպզյան Գելիմ, Հովհաննիսյան Աշխարուհի, Չիչակյան Պախտիար

26 հազար 500 դրամի չափով երեխային կտրվի նպաստ, եթե նրա ծնողները մարտի 12-ի դրությամբ չեն ունեցել կամ կորցրել են աշխատանքը

Հովհաննիսյան Աշխարուհին, ով իր ծնողների կողմից ընտրված անունն այնքան էլ չի հավանել, որն իր տատիկի անունն է եղել` արդեն 18 տարեկանում ինքն իր համար նոր անուն է որոշած եղել, որպեսզի անձնագրում լինի նորը` Գայանե: Նրա համար իր երկրորդ անունն առավել քան գեղեցիկ է և հոգուն մոտ: Մինչդեռ իր համար դա բավականին դժվարին փուլ է եղել, երբ սովորում էր ադապտացվել իր նոր անվանը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Armenia First

«Ծնողներս ինձ տատիկիս անունն են տվել, որն ինձ փոքրուց դուր չէր գալիս, քանի որ շրջապատում ինձ այնքան էլ լավ չէի զգում, երբ դիմում էին ինձ: Միշտ ընկերներիս ասել եմ, որպեսզի ինձ Գայանե դիմեն: Դա իսկապես շատ բարդ էր, քանի որ արդեն 14 տարեկանում որոշեցի, որ պետք է նոր անուն ունենամ և էդպես էլ արեցի: Այժմ իմ անձնագրում արդեն կրում եմ երկրորդ անունս` Գայանե»,- նշում է Գայանեն փաստելով, որ իր երկրորդ անունն առավել քան հոգեհարազատ է իր համար:

Պարոնայք իմ քայլականներ, ինչպե՞ս եք, լափներդ հո չի՞ պակասել. Արտաշես Ասատրյան

Դե իսկ Հանրապետությունում տարածված անունների ցանկում ամենից շատը գերակշռում են օտար անունները: Այդ անունների լավագույն ցանկում աղջիկների համար հայտնվել են` Մանե, Միլենա, Էլեն, Նարե, իսկ տղաների համար ամենից տարածված անուններից են` Նարեկը, Դավիթը, Գոռը, Էրիկը, Ալենը:

Մարգարիտա Սիմոնյանը կորցրել է երեխային

Կա մի հետաքրքիր ավանդույթ, որը կապված է հայկական արական և իգական անունների հետ: Հայերը, որպես կանոն, «ուհի» վերջավորությունը ավելացնելով արական անուններին՝ ստանում են իգական անուններ: Օրինակ, «Տիգրան» – «Տիգրանուհի», «Հրաչ» – «Հրաչուհի», «Արմեն» – «Արմենուհի» և այլն:

Երեխաներին մի բերեք Անձնագրային եւ վիզաների վարչություն. անձնագիրը կարելի է ստանալ առանց երեխայի ներկայության

Հոգեբան Նաիրա Թորոսյանի կարծիքով անունն իր հերթին նշան է և սիմվոլ, որին պետք է մեծ կարևորություն տալ: Նա վստահեցնում է, որ անունն ու ազգանունը կարող են որոշել մարդու կյանքի յուրաքանչյուր օրը:

Ըստ նրա ամեն մի տառ մեկ թվի է համապատասխանում, որով էլ մասնագետները կատարում են հաշվարկ և պարզում, թե անունն ինչ ազդեցություն ունի մարդու ճակատագրի վրա. «Անունը հենց այդ մարդն է իր ողջ էությամբ և եթե ծնողը երկար չի մտածել ու իր երեխային անվանակոչել է օրինակ Չիչակյան Աստելա, ապա կարելի է պարզապես օգտվել քաղաքացիական իրավունքից և փոխել անունը: Ավելին, դրանով իսկ կարող ենք փոխել նաև շրջապատի և հասարակության վերաբերմունքն անձի հանդեպ: Անուններն իրականում բոլորն էլ լավն են և անունից չէ, որ մարդը դժբախտությունների է գնում, այլ այդ անունին նրա ծննդյան տվյալները` հոգու թիվը պետք է գումարվի: Երբ գումարվում է և կոդն է ստացվում` հենց այդ կոդնն էլ, որպես ծածկագիր ազդում է մարդու գործունեության և ճակատագրի վրա»,- նշում է մասնագետը:

Վարակված երեխայի որոշ դասընկերների ծնողներ հրաժարվում են մեկուսացումից

Հայկական անունները շատ ավանդական են և եզակի: Անմիջապես կարող եք որոշել անձի Հայաստանի քաղաքացիությունը՝ ըստ անուն-ազգանվան:

 

Ներկայացրեց Դիանա Մանուկյանը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА