o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր ընտանիքն ուղիղ կապ ունի Հայրենական մեծ պատերազմի հետ». Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

21.03.2020 14:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Մեր ընտանիքն ուղիղ կապ ունի Հայրենական մեծ պատերազմի հետ». Կոնստանտին Օրբելյան (տեսանյութ)

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական հայացքների տարբերակման, ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները:

Սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը. Լ. Տեր-Պետրոսյան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հայրը՝ Հարի Օրբելյանը եւ մայրը՝ Վերա Իվանովնա Վոզնեսենսկայա-Օրբելյանը եւս Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն են ունեցել:

- Իմ հայրը Կարմիր բանակում է կռվել, նա 4 տարի եղել է գերմանական ճամբարում, այնպես որ մեր ընտանիքը ուղիղ կապ ունի ե՛ւ պատերազմի, ե՛ւ հաղթանակի հետ: Իմ հորեղբայրը` Կ. Օրբելյանը, թեպետ այդ ժամանակ երիտասարդ է եղել, նվագել է Հայաստանի էստրադային նվագախմբում` Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ: Այդ ամենը հիշողություններ են, հայրս պարզապես պատմել է ինձ: Իսկ մայրս` գերմանացիները նրան գերի են վերցրել Խարկովից, ապագա երիտասարդ մասնագետ, որը աշխատել է գերմանական ճամբարում, որտեղ եղել են ե՛ւ ուկրաինացիներ, ե՛ւ ռուսներ, ե՛ւ հայեր ու պատերազմից հետո նա հայտնվել է հայկական ճամբարում: Հենց այդտեղ էլ ծանոթացել է հայրիկիս հետ: Այնպես որ, այդ հարաբերություններից ես շահել եմ` պատերազմը ինձ օգնեց ծնվել: Իրենց ողջ կյանքում ծնողներս այս պատերազմը վերապրել են ու ինձ պատմել այդ ամենի մասին: Ինչն էլ եղավ պատճառ, որ ես իմ նախագիծը սկսեմ Դմիտրի Խվորոստովսկու հետ` Հայրենական մեծ պատերազմի 60-ամյակին, 65-ամյակին եւ 70-ամյակին: Այդ ժամանակ, 2015 թվականի մայիսի 9-ին Խվորոստովսկու հետ Հայաստան եկանք համերգով` օպերային թատրոնում: Կարծում եմ`  75-ամյակին եւս ինչ-որ հետաքրքիր նախագիծ կմտածենք:

Անակնկալ՝ Տիգրան Մանսուրյանի պատշգամբից (Տեսանյութ)

- Իսկ որտե՞ղ են ամփոփված Ձեր ծնողների աճյունները:

- Հուղարկավորված են Կալիֆորնիայում, իսկ հորեղբայրս, որը ցավոք մահացավ հենց ապրիլի 24-ին` 2014 թվականի, կյանքին հրաժեշտ տվեց Գլենդելում, բայց մենք նրա աճյունը տեղափոխեցինք Հայաստան եւ ամփոփեցինք Կոմիտասի անվան պանթեոնում:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Կ. Օրբելյանի հետ զրույցի տեսագրությունն ամբողջությամբ դիտեք ստորեւ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА