o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լարի Քլեյմանը հայց է ներկայացրել Չինաստանի դեմ կորոնավիրուսը ստեղծելու համար և պահանջել 20 տրիլիոն դոլար փոխհատուցում

22.03.2020 17:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լարի Քլեյմանը հայց է ներկայացրել Չինաստանի դեմ կորոնավիրուսը ստեղծելու համար և պահանջել 20 տրիլիոն դոլար փոխհատուցում

Ամերիկացի փաստաբան Լարի Քլեյմանը հայց է ներկայացրել Չինաստանի դեմ կորոնավիրուսը ստեղծելու և այն համաճարակի վերածելու համար։ Վերջինս պահանջում է Չինաստանից վճարել առնվազն 20 տրիլիոն դոլար։

Փաստաբանը դատի է տվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը, Ուհանի վիրուսաբանության ինստիտուտին, ինստիտուտի տնօրենին։

Թուրքիայում պարետային ժամը չեղարկվել է 18-20 տարեկանների համար

Քլեյմանը պնդում է, որ Չինաստանը ստեղծել է կորոնավիրուսը որպես կենսաբանական զենք եւ անկախ նրանից Չինաստանը պատրաստում է այն ազատ արձակելու թե ոչ, փաստաբանը պնդում է Չինաստանը խախտել է ԱՄՆ օրենքը, միջազգային օրենքները։

Փաստաբանի խոսքով վիրուսը ստեղծվել է սպանելու համար ԱՄՆ քաղաքացիներին եւ այն ժողովուրդներին, որոնք Չինաստանի թշնամին են։

Կորոնավիրուսը շատ վտանգավոր է և ունի ագրեսիվ բնույթ, քանի որ փոխանցվում է մարդուց մարդ շփման միջոցով, շատ արագ ու հեշտությամբ տարածվում է և դեռեւս չկա պատվաստանյութ, քանի որ նոր հիվանդություն է։

«Covid-19-ը Չինաստանը նախագծել է որպես արդյունավետ և աղետալի կենսաբանական զենք զանգվածային բնակչությունների սպանելու նպատակով»,-նշում է փաստաբանը։
Իր չարամիտ գործողությունների համար Չինաստանը պետք է վճարի առնվազն 20 տրիլիոն դոլար, պնդում է Քլերմանը։

Քլերմանը նշել է գործողության մի քանի պատճառներ, այդ թվում ԱՄՆ քաղաքացիներին մահվան կամ մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու ռիսկը, ահաբեկիչներին նյութական օժանդակություն ցուցաբերելը։

Նմանատիպ հայցադիմում Չինաստանի դեմ ներկայացվել է նաև անցած շաբաթ Ֆլորիդայում։ Հայցադիմումում նշված է, որ Չինաստանը համաճարակը թաքցնում է՝ ելնելով իր տնտեսական շահերից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА