o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

22.03.2020 13:56 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է  Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը: Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:

Հայաստանի հարստությունը հոսում է Թուրքիա. ովքեր ու ինչպես են վատնում այդ հարստությունը. shabat.am

Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։

Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

 Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝

●   փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում

● փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА