o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը. թարմ տվյալներ

22.03.2020 14:55 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը. թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 276 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 11 հազարը: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում՝ անցնելով 91 հազարը. մարտի 20-ի երեկոյան այդ թիվը 88 հազար էր:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 663-ի

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 8 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 47 հազար 21 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 4 հազար 32:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 21 հազար 571 դեպք կա, մահացածները 1093-ն են: Մարտի 21-ի տվյալներով՝ վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը: Գերմանիայում կորոնավիրուսով վարավածների թիվը 19 հազար 848 է, ԱՄՆ-ում՝ 19 հազար 774: Վարակվածների թվով տևական ժամանակ երրորդ տեղում գտնված Իրանն 6-րդ տեղում է, այստեղ վարակվածների թիվը 19 հազար 644 է: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 12 հազար 612-ի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА