o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քաղաքական կառավարման մասին արտակարգ դրության պայմաններում առցանց դասախոսությունը համարում եմ ոչ նպատակահարմար. Արտակ Զաքարյան

22.03.2020 12:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական կառավարման մասին արտակարգ դրության պայմաններում առցանց դասախոսությունը համարում եմ ոչ նպատակահարմար. Արտակ Զաքարյան

Սիրելի ուսանողներ, 
ես ձեռնպահ կմնամ առցանց դասխոսություններ կարդալուց։ Դուք գիտեք, որ «Քաղաքական կառավարում»-ուսումնական դիսցիպլինայի ուսումնասիրման օբյեկտ է հանդիսանում նաև որոշումների կայացման մոդելավորումը։ Այն նպատակ ունի նախ և առաջ դուրս բերել քաղաքական կառավարման բաղկացուցիչների իրավիճակը և զարգացման հեռանկարները։ Կառավարման արդյունավետությունն ու որակը որոշվում են հատկապես խնդիրների լուծման հիմնավորվածությամբ, այսինքնք՝ մոտեցումների, սկզբունքների և մեթոդների։

«Սա հետևելու մեխանիզմ է՝ ոնց ուզում եք կոչեք». Սամվել Մարտիրոսյան՝ ԱԺ-ում ընդունված նախագծի մասին. Ազատություն

Աշխարհում սկիզբ առած պանդեմիայի պայմաններում խոսել քաղաքական կառավարման մասին և չանդրադառնալ կառավարման տեսությանը հայտնի իրավիճակային մոտեցմանը՝ մեղմ ասած մասնագիտական անբարեխղճություն կլինի։ Աշխարհի շատ երկրներում, նաև Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակային կառավարումը ի ցույց դրեց քաղաքական կառավարման արդյունավետության տխուր պատկերը՝ իր բազմաթիվ թերություններով ու պրոբլեմներով։

Սրանց մասին արտակարգ դրության պայմաններում հրապարակային, առցանց դասախոսություն կարդալը համարում եմ ոչ նպատակահարմար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА