o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռոնալդուի «Ռեալին» հաղթելու համար պետք է առնվազն 2 գոլ խփեիք, քանի որ Կրիշտիանուն անպայմանորեն կխփեր մեկը».Կապելո

22.03.2020 16:11 ՍՊՈՐՏ
«Ռոնալդուի «Ռեալին» հաղթելու համար պետք է առնվազն 2 գոլ խփեիք, քանի որ Կրիշտիանուն անպայմանորեն կխփեր մեկը».Կապելո

 

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, իտալացի ճանաչված մասնագետ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել այն մասին, թե Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինչ ազդեցություն է թողել «բլանկոսների» ցուցադրած խաղի վրա:

Ռոնալդուն գնել է թոքերի արհեստական օդափոխման հինգ սարք Մադեյրայի հիվանդանոցների համար

«Ես՝ որպես հեռուստամեկնաբան, միշտ ասել եմ․ եթե դուք ցանկանում եք հաղթել «Ռեալին», ապա պետք է առնվազն 2 գոլ խփեք, քանի որ Կրիշտիանուն անպայմանորեն կխփի մեկը: Նույնը վերաբերում է նաև Մեսիին ու «Բարսելոնային»:

Փոփոխություններ կատարելն անհրաժեշտություն է, բայց պետք է զգուշավորություն դրսևորել: Պետք է համալրվել ֆուտբոլիստներով, որոնք տարբերություն կստեղծեն, քանի որ երբ դու կրում ես «Ռեալի» կամ «Բարսելոնայի» մարզաշապիկը, այդ հանգամանքը կարող է ուժեղ ճնշում գործադրել քեզ վրա: Եթե դու բարձր վարպետություն չունես, ոչնչի չես հասնի և «կկորչես»:

Նույնը տեղի ունեցավ նաև այն ժամանակ, երբ ես «Միլանում» էի և պետք էր հանդես գալ «Սան Սիրոյում»: Խաղադաշտ էին դուրս գալիս ֆուտբոլիստներ, ովքեր մտածում էին, թե լավն են․․․ և «կորչում» էին խաղադաշտում»,- Կապելոյի խոսքերը մեջբերում է AS-ը:

Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրել է 438 խաղ ու դարձել 450 գոլի հեղինակ: Նա 2018 թվականին լքել է ակումբը և տեղափոխվել «Յուվենտուս»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА