o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆելաինին վարակվել է կորոնավիրուսով

22.03.2020 16:25 ՍՊՈՐՏ
 Ֆելաինին վարակվել է կորոնավիրուսով

«Շանդուն Լունենի» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, որը հայտնի է «Էվերտոնում» և «Մանչեսթեր Յունայթեդում» իր ելույթներով, վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է Sina Sport-ը:

Կորոնավիրուսով վարակված Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը ծայրահեղ ծանր վիճակում է

Այդ մասին հայտնի է դարձել մարտի 22-ի առավոտյան, իսկ խոսակցություններն այն մասին, որ բելգիացու թեստը դրական արդյունք է տվել, տարածվել էին դեռ երեկ: Չինական ակումբներն առաջնության մեկնարկին նախապատրաստվելու համար վերադառնում են երկիր: Մրցաշարի մեկնարկը նախատեսված է ապրիլին: Երկրում կորոնավիրուսի տարածման իրավիճակն օրեցօր կայունանում ու բարելավվում է: Աղբյուրի տվյալներով՝ վարակված արտասահմանցի ֆուտբոլիստի մասին նշված է Ցզինանի Առողջապահության կոմիտեի զեկույցում, և խոսքը հենց Ֆելաինիի մասին է:

Խաղացողն այժմ հիվանդանոցում է բուժման և մեկուսացման համար:

Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 300 հազար դեպք, մահացել է ավելի քան 12 հազար մարդ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА