o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն կհետևի իր գործակալի օրինակին՝ աջակցելով կորոնավիրուսի դեմ պայքարին

22.03.2020 16:26 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն կհետևի իր գործակալի օրինակին՝ աջակցելով կորոնավիրուսի դեմ պայքարին

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կաջակցի իր երկրին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում՝ հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի ֆուտբոլիստը պատրաստվում է հետևել իր գործակալ Ժորժե Մենդեշի օրինակին։ Մենդեշն արդեն իր աջակցությունն է ցուցաբերել Պորտուգալիային՝ հիվանդանոցներին նվիրաբերելով 200 հազար բժշկական համազգեստ ու 50 հազար պաշտպանիչ դիմակ։

Նանի․ «Թվերը չեն ստում․ Ռոնալդուն լավագույնն է»

Ռոնալդուն նույնպես պատրաստվում է բժշկական համազգեստ ու պաշտպանիչ դիմակներ նվիրաբերել հիվանդանոցներին։

Այս պահին ֆուտբոլիստը մեկուսացած է իր հայրենիքում, քանի որ թուրինյան ակումբի արդեն երեք ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր հյուրանոցները ժամանակավորապես հիվանդանոցներ կդարձնի՝ կորոնավիրուսով վարակված մարդկանց բուժելու համար, սակայն հետո պարզ դարձավ, որ այդ տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, իրականությանը չի համապատասխանում։

Ավելացնենք, որ Պորտուգալիայում գրանցվել է կորոնավիրուսի 1280 դեպք։ 12 մարդ մահացել է, 5 մարդ ամբողջությամբ ապաքինվել է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА