o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի հանրությունը թույլ չենք տա բաժանել սեւերի ու սպիտակների. Բելլա Լալայան

23.03.2020 00:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արցախի հանրությունը թույլ չենք տա բաժանել սեւերի ու սպիտակների. Բելլա Լալայան

Ուղիղ մեկ շաբաթից Արցախում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Իր առաջադրման, ընտրվելու դեպքում՝ հետագա քայլերի, ինչպես նաեւ պառակտված հանրությանը կրկին համախմբելու սեփական բաղադրատոմսի շուրջ, «Իրավունքը» զրուցել է Արցախի նախագահի թեկնածու ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆԻ հետ, որը նախկին լրագրող է:

Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է

«ՄԻԱԿ ՇԱՀՍ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԳՆԱ»

- Տիկին Լալայան, հայ ժողովուրդն արդեն ունի մեկ լրագրող-վարչապետ՝ ընտրվելու դեպքում՝ ինչպե՞ս եք պատկերացնում նախկին կոլեգայի հետ Ձեր համագործակցությունը:

- Կարծում եք՝ երկուսը շա՞տ կլինի… (ծիծաղում է, - հեղինակ) Ես ինձ միշտ կոլեգա եմ համարել այն լրագրողներին, ովքեր անաչառ են եղել եւ անաչառության հետ մեկտեղ՝ կարողացել են պահել այն նուրբ սահմանը, որը պետք է լինի հայրենիքի պաշտպանության եւ կառուցողական քննադատության միջեւ: Նրանց եմ կոլեգա համարել, ովքեր կարողացել են իրենց սկզբունքներին դեմ չգնալ՝ ինչ-որ ողորմելի գումարների դիմաց կեղտոտ հոդվածներ գրելով: Իսկ այն մարդկանց հետո, ովքեր սկզբունքային են, հեշտ է աշխատել ու արդյունքի հասնել: Նման կարգի լրագրողների հետ համագործակցությունը միայն դրական կլինի, մնացածի մասին ոչինչ չեմ կարող ասել: Եթե Նիկոլ Փաշինյանն այդպիսին է, մենք մեծ արդյունքների կհասնենք, եթե՝ ոչ, արդեն չգիտեմ… Ի վերջո, լրագրողից կախված է շատ բան՝ հանրության բարոյահոգեբանական վիճակը, արժեքների քարոզը եւ այլն: Եվ երբ լրագրողն իր տեղում է, սկզբունքային է, անաչառ, հայրենապաշտ, իհարկե, ժողովուրդը միայն կշահի: Բացի դրանից, լրագրողը քանի որ տիրապետում է իր երկրի կյանքի բոլոր ոլորտներին, խնդիրներին, նման մարդու ղեկավարումը միայն օգուտ կբերի իր երկրին: Հետեւաբար, կապ չունի՝ երկու, թե երեք լրագրող կլինեն իշխանությունում, այլ կարեւոր է, թե ինչպիսի լրագրող է, ինչ մասնագիտական ճանապարհ է անցել եւ ինչ նպատակներով է հասել այդ պաշտոնին:

ՀՀ 3-րր նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախում կայացած համապետական ընտրությունների առթիվ

- Դուք աշխատել եք նաեւ Արցախի բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունում, որպես խոսնակ: Հետաքրքիր է՝ այս հանգամանքը կաշկանդո՞ղ է, քանի որ այսօր մրցապայքարի մեջ եք նաեւ Արցախի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

- Իմ տեսակետը, դիրքորոշումը հայտնելու հարցում որեւիցե մի բան ինձ չի կաշկանդել: Դրան հասել եմ շատ ծանր աշխատանքի արդյունքում, որովհետեւ, ինչպես գիտեք, մեր հասարակության մեջ կոնկրետ մարդկանց քննադատելը սվիններով է ընդունվում: Բայց մեր իշխանություններին իմ աշխատանքով ցույց եմ տվել, որ ոչ թե քննադատում եմ իրենց գործունեությունը, իրենց անձնական հատկություններին եմ անդրադառնում, այլ իմ քննադատությունը միշտ կրել է կառուցողական բնույթ: Գալով Ձեր հարցին՝ ասեմ, որ վարչապետ Արայիկ Հարությունյանին ամենաշատը քննադատած մարդկանցից եմ, նույնիսկ ավելի շատ, քան այսօրվա ընդդիմադիր ուժեր կոչեցյալներն են, որոնց ընդդիմադիր չեմ համարում, այլ պահի տակ ինչ-որ տեխնոլոգիաներ կիրառողներ: Բայց Արայիկ Հարությունյանն էլ է տեսել, որ այդտեղ ես ոչ մի շահ չեմ հետապնդում, այլ միակ շահս այն է, որ մեր պետությունը ճիշտ ճանապարհով գնա: Պարզապես, փորձել եմ ցույց տալ իշխանություններին իրենց սխալները: Այնպես որ, համոզված եմ՝ իշխանության բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ նաեւ Արայիկ Հարությունյանը գիտի, որ անկախ ամեն ինչից, եթե օրինակ, նա մի լավ ծրագիր է անում կամ իր գործունեությամբ նպաստում է որեւէ խնդրի լուծման, այդ պարագայում ես էլ եմ իրեն ողջունում: Այսօր անկախ ամեն ինչից, որ մենք անհավասար մրցակիցներ ենք, քանի որ ես իր հնարավորություններն իմ հետ չեմ համեմատի, նա լավ գիտի, որ եթե նույնիսկ նախագահ դառնա կամ որեւիցե մեկը նախագահ դառնա, ես էլի իմ քաղաքացիական դիրքորոշումս, որը հանուն իմ պետության է, չի փոխվելու եւ անկախ քննադատությունից, անկախ մրցակից լինելուց՝ համագործակցել եմ եւ կհամագործակցեմ ցանկացած մարդու հետ, ում գործունեությունն ուղղված կլինի Արցախի եւ բանակի հզորացմանը, ազգային արժեքների պահպանմանը:

«ԹԻՄ ՀԱՎԱՔԵԼԸ՝ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԽՈՍՏԱՆԱԼՈՎ, ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է»

- Ովքե՞ր են լինելու նախագահ Բելլա Լալայանի կառավարության կազմում եւ ինչպե՞ս եք պատրաստվում Արցախը զերծ պահել սեւ ու սպիտակի բաժանումներից:

- Ընդհանրապես՝ դեմ եմ թիմ հասկացությանը, ցանկացած մարդ, որը դուրս է գալիս քարոզարշավի, պետք է ընդամենն իր հետ ունենա մի երկու հոգի, որոնք կօգնեն իրեն կազմակերպչական աշխատանքներում: Ասեմ ինչու, որովհետեւ այսօր նայելով թեկնածուներից յուրաքանչյուրի թիմին՝ արդեն հասկանում ենք, թե նրանցից յուրաքանչյուրից որեւէ մեկի հաղթելու դեպքում կառավարությունն ինչ անդամներից է լինելու կազմված: Հետագա տասը տարիների ընթացքում այդ մարդիկ զբաղեցնելու են պաշտոններ: Սա կոռուպցիոն երեւույթ է: Մենք իբրեւ թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բայց սրանով հենց սկիզբ ենք դնում այդ ամենի: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, թե ովքեր են լինելու իմ թիմում, ասեմ, որ լինելու են հմուտ մասնագետներ՝ մարդկային բարձր որակով, արժանիքներով: Սա ես մասնագիտական ունակությունների հետ մի հարթակում եմ դնում, ոչ մեկը չեմ ստորադասում, որովհետեւ չի կարող լավ մասնագետը վատ մարդ լինելով հանդերձ՝ լավ արդյունքների հասնել: Եվ ուրեմն՝ անկախ նրանից, թե ում թիմից է նա լինելու, այս երկու սկզբունքով մարդիկ, որոնք հմուտ մասնագետ են եւ մարդկային, ազգային բարձր որակով, կարող են լինել իմ ձեւավորած կառավարությունում: Հենց այս մոտեցմամբ էլ չեզոքացնում եմ սեւերի եւ սպիտակների բաժանելը: Եթե նախագահ դառնամ, իմ կառավարությունը կազմված կլինի այսօր նախագահի թեկնածուներ հանդիսացող Մասիս Մայիլյանի, Արայիկ Հարությունյանի, Վիտալի Բալասանյանի կողքին կանգնած մասնագետներից: Այդ դեպքում՝ ինչպե՞ս կարող է հանրությունը սեւերի եւ սպիտակների բաժանվել: Բնական է, որ էլ չի բաժանվի, եւ այս քաղաքականությամբ մենք լուծում ենք միանգամից երկու հարց՝ նախ այն, որ թիմ հավաքելը՝ պաշտոններ խոստանալով, կոռուպցիոն դրսեւորում է, եւ մենք տեղ չենք տալիս այն հնարավորությանը: Եվ երկրորդ՝ Արցախի հանրությունը թույլ չենք տա բաժանել սեւերի ու սպիտակների:

«ԱՄԵՆ ՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՇԱՀՆ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՈՒ ՄՈՌԱՆՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ»

Արցախի բժշկական հաստատություններում մեկուսացված են երկու քաղաքացի

- Չընտրվելու դեպքում՝ կրկին կվերադառնաք լրագրությա՞ն, թե՞ այլեւս  Ձեզ կտեսնենք միայն քաղաքական հարթակներում:

Լրագրությունը տարիուկես առաջ եմ թողել, չեմ ուզում վերադառնալ, որովհետեւ ինչպես քաղաքականության, այնպես էլ լրագրության մեջ, արդեն թացը չորին խառնված է, հոգնել եմ այդ ասպարեզում պայքարելուց: Բայց սա չի խանգարելու ինձ, որ իմ քաղաքացիական դիրքորոշումը մշտապես հայտնեմ, մարդկանց փորձեմ օգնել, հուշել, թե որ երեւույթն ինչ վտանգներ է պարունակում կամ այս ու այն քաղաքական գործչի, այսպես ասած, կեղծ հայրենասիրության ու կեղծ պետականամետ գործունեության հետեւում ինչ է թաքնված: Ուր էլ լինեմ, փորձելու եմ պայքարել նման երեւույթների դեմ, կապ չունի, թե ինչ միջոցներով՝ լինի սոցցանցում, թե այլ հարթակներում: Ի դեպ, բոլոր խնդիրները չէ, որ սոցցանցում եմ բարձրացնում, կան խնդիրներ, որոնք առանց բարձրաձայնելու, կոնկրետ հանդիպումներով, հետամուտ լինելով՝ լուծում եմ: Ես չեմ բարձրաձայնում խնդիրներ, որ քաղաքական դիվիդենտներ հավաքեմ, իսկ իմ քաղաքացիական դիրքորոշումը պահելու եմ՝ հանուն իմ պետության, հանուն Արցախի, հանուն հզոր Հայրենիքի: Ընտրվելու դեպքում էլ  չեմ պատրաստվում քաղաքականության մեջ այդքան արմատապես նստել ու խորը արմատներ գցել, որովհետեւ կարծում եմ՝ ճիշտ ճանապարհի վրա չենք այդ ուղղությամբ եւս: Եթե ճիշտ ճանապարհի վրա լինեինք, կունենայինք մեկ կամ առավելագույնը երկու կուսակցություն: Բոլոր կուսակցությունների,  քաղաքական ուժերի համար կլիներ հստակ ուրվագծված մի քանի խնդիր, իսկ մնացած խնդիրները կստորադասվեին այդ գերագույն նպատակներին: Պետք է հիմնական երկու կուսակցություն լինի, որպեսզի ժողովուրդը պառակտված  չլինի, մինչդեռ հիմա ամեն մի կուսակցություն իր շահն է հետապնդում ու մոռանում է պետության շահը, ազգային նպատակները: Բայց ում հարցնես, կասի՝ իմ կուսակցությունն իմ ազգն է:

Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն 5 ուժեր

- Ներեցեք, բայց պետք է օգտագործեմ նիկոլփաշինյանական բառապաշար. հետաքրքիր է՝ ովքե՞ր են իրականում ծծում Բելլա Լալայանի թեկնածուական լավատեսությունը:

- Ազգ ու հայրենիք չիմացող, ամեն մի պահի իշխանությունների առաջ գլխարկ փոխող մարդիկ, որոնք չգիտեն՝ ինչ է պետությունը, ինչ է ազգային արժանապատվությունը, ապրում են պահի թելադրանքով, ոչ թե վեհ նպատակներով ու իրենց սկզբունքներին հավատարիմ: Ավելի կոնկրետ ասեմ՝ պողոսներն ու պետրոսները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА