o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի Բաղյան փողոցի 30-ամյա մի բնակիչ կտրել է երակներն ու սպառնացել նետվել պատշգամբից

23.03.2020 14:03 ՔՐԵԱԿԱՆ
Երեւանի Բաղյան փողոցի 30-ամյա մի բնակիչ կտրել է երակներն ու սպառնացել նետվել պատշգամբից

Մարտի 23-ին՝ ժամը 00:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վնասել է երակները և ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով պատշգամբից:

«Ժողովուրդ». «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի բնակիչ Էդգար Տ.-ն (ծնված 1990 թ.) վնասել է ձեռքի երակները:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչն Էդգար Տ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Էդգար Տ.-ին, վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА