o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կերամա Մարացի»-ի ծեծի ենթարկված նախկին աշխատակիցը դիմել է վարչապետ Փաշինյանին

23.03.2020 14:34 ԻՐԱՎՈՒՆՔ
«Կերամա Մարացի»-ի ծեծի ենթարկված նախկին աշխատակիցը դիմել է վարչապետ Փաշինյանին

ՀՀ քաղաքացի Ա. Գյուրջյանը, ով  հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ, որ «Կերամա Մարացի» խանութի պահեստում  խոշտանգման է ենթարկվել, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացված դիմումի մի  օրինակն էլ, Ա. Գյուրջյանը  ներկայացրել է  NewsMedia.am-ի  խմբագրությանը,որն էլ ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Եթե Վարչապետին ԱԱԾ պետին գաղտնալսողը մինչև հիմա չի հայտնաբերվել, ինչ երաշխիք, որ... փաստաբան

Հայաստանի Հանրապետության

Վարչապետ Պրն․ Ն․Փաշինյանին

Դիմում

Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ 2006 թ-ից աշխատել եմ «Կերամա Մարացցի» խանութում որպես բանվոր, 2007 թ-ից որպես պահեստապետ իսկ 2011 թ-ից նույն հիմնարկի տարածքում նույն սեփականատերերին պատկանող «Լիա Կերամիքս» խանութների ցանցի պահեստապետ։ 2017 թ-ի դեկտեմբերի 4-ին առավոտյան աշխատանքի գալուն պես նկատեցի, որ պահեստի պատուհանի ապակու փեղքը բաց վիճակում է, որի մասին միանգամից հայտնեցի մենեջերներին և սեփականատերերին։ Սեփականատերերից Անդրանիկ Գասպարյանը եկավ պահեստ, ես նրան ցույց տվեցի պատուհանի բացված փեղքը, նա ասաց, որ այդեղից հնարավոր չի մարդ մտած լինի որ գողություն էլ արած լինի։ Հաջորդ օրը արդեն սեփականատերեր Անդրանիկ Գասպարյանը և Հայրապետ Կարապետյանը եկան պահեստ և երկուսով էլ պնդեցին, որ հնարավոր չի որ մարդ մտած լինի պահեստ։ Դեկտեմբեի 9-ին ստացել եմ ապրանքների բաց թողման անդորագիր և պահեստում չգտնելով նշված ապրանքները, գնացել եմ մենեջեր Էդգարի աշխատասենյակ և հայտնել, որ նշված ապրանքները պահեստում չկան և խնդրել նրան ծրարով ստուգի նշված պրանքների առք և վաճառքի պատմությունը և որ հնարավոր է դրանք կարող է առաքված լինեն վաղուց և դուս գրման ապրանքագիրը նոր եմ ստացել, քանի որ նման դեպքեր շատ են եղել։ Նա պատասխանեց ոչ և դա նոր ապրանքագիր է և պահեստում պետք է առկա լինի։

Դրանից հետո ես գնացել եմ իմ աշխատասենյակ սկսել եմ հաշվարկ անել նախկինում տվյալ ապրանքի ամբողջ բաց թողնված ապրանքագրերը։ Դեկտեմբերի 22-ին ժամը 19։00-ի սահմաններու ինձ զանգահարեց սեփականատեր Հայրապետ Կարապետյանը և ասաց, որ տուն չգնամ որովհետև գալու է պահեստը ստուգի։ Ժամը 20։00-ի սահմաններում Հայրապետ Կարապետյանը, Ռուբենը (ով հանդիսանում է Լիա Կերամիքս Հրաչյա Քոչարի մասնաճյուղի տնօրեն), Վահե Սարատիկյանը (ով աշխաըում էր և մինչ այժմ աշխատում է Անվտանգության Խորհրդի քարտուղարությունում) և ևս մի քանի հոգի մեր հիմնարկությունից։ Պահեստում Վահե

Սարատիկյանը սկսեց ինչ-որ բաներ առաստաղի մեջ տեղադրել։ Հայրապետը սկսեց ինձ հարցնել թե որտեղ են ծորակները, ես պատասխանեցի որ ես ել ուզում իմանամ, ման եմ գալիս չեմ գտնում։ Այդ ժամանակ Ռուբենը մոտեցավ ինձ և սկսեց բռունցքներով հարվածել դեմքիս այդ ժամանակ տալով տարբեր սեռական բնույթի հայհոյանքներ։ Հայրապետը այդ ժամանակ Ռուբենին ասում էր, որ այնպիսի տեղերի հարվածի, որ հետքեր չմնան։ Այնուհետև նրանք հեռացան պահեստից։ Ես հաջորդ օրվանից էլի ման էի գալիս պակաս ծորակները, բայց չէի գտնում։ Ամանորյա տոներից հետո հունվարի 9-ին ժամը 11։0-ի սահմաններում ինձ զանգահարեց սեփականատերերից Անդրանիկ Գասպարյանը և ասաց որ իր մոտ ուղղարկեմ պահետի բանվոր Սիմոնին։ Ժամը 12։00-ի սահմաններում ինձ նորից զանգահարեց Անդրանիկը և ինձ կանչեց իր աշխատասենյակ։ Ես գնացի Անդրանիկի աշխատասենյակ, մոտենալով աշխատասենյակից Անդրանիկը իր աշխատասենակի պատուհանից ինձ ասեց, որ ես մտնեմ ներս աշխատասենյակի հանգստի սենյակի դսի մուտքի կողմից։ Այդ ժամանակ նաև նա պատուհանից հրահանգեղ պահակին՝ Սերգեյին, որ նա պահեստի դռները փակ պահի և ոչ մեկին ներս չթողնի։ Մոտենալով բացել եմ հանգստի սենյակի դուռը, դիմացս Անդրանիկն էր և նա բռնելով օձիքիցս քաշեց ներս և այդ ընթացքում մի քանի անգամ մահակներով հարվածներ եմ ստացել գլխիս, որի պատճառով ուշքաթափվել եմ և ընկել եմ գետնին։ Աչքերս բացել եմ քանի որ ինձ վրա նրանք ջուր էին լցնրանք ում, որ ուշքի գամ։ Ուշքի գալուն պես նրանք սկսեցին ինձանից պահանջել 16 միլիոն ՀՀ դրամ, ասելով որ պահեստից ծորակները ես եմ գողացել։

Գումար պահանջողը ինձ մահակով հարվածող մարդն էր, որը հրահանգներ էր ստանում այդտեղ գտնվող սեփականատերեր Անդրանիկից և Հայրապետից։ Ես նրանց խնդրում էի որ չհարվածեն ինձ, որ ես ոչ մի գողություն չեմ արել, բայց նրանք չէին հավատում ինձ, սպառնում էին, որ կվերացնեն ինձ, ընտանիքիս, կտանեն Վրաստանում ինձ կսպանեն, որ հետքս էլ ոչ մեկ չի գտնի և որ ես շուտ տունս ծախեմ և բերեմ իրանց գումարը տամ իրենց՝ իբրև գողացված ապրանքների գումարի տեղ։ Ես նրանց ասում էի, որ ես չեմ գողացել ինչի պիտի ես վերադարձնեմ, որի հետո նրանք նորից սկսեցին ինձ հայհոյել, սպառնալ։ Քիչ անց եկավ մեըտ սպորտային պայուսակով, այնուհետև ստանալով հրահանգներ Անդրանիկից և Հայրապետից և մահակով ինձ հարվածողից, նա ինձ նստացրեց սենյակում գտնվող բազկաթոռին, ինքը նստելով դիմացս, սպորտային պայուսակի միջից հանեց ծանրաձողի երկաթյա քարեր և սկսեց հարվածել իմ ոտքերի ծկների

Ոստիկանապետը ունի մի հատ գյոզալ լրատվականի պետ, ով սարքելու  վարպետ է. ՌՈ նախկին աշխատակից

հատվածներին, հարվածելու ժամանակ նա ինձանից պահանջում էր վերադարձնեմ գումարը թե չէ նա ինձ ծեծելով կսպանի։ Քիչ հետո եկավ Ռուբենը և բազմոցին նստած վիճակում մի քանի անգամ հարվածեց դեմքիս, որի պատճառով բերանիս միջից կոտրվեցին և թափվեցին թվով 8 հատ ատամ։ Դրանից հետո բոլորով հարձակվեցին ինձ վրա ու սկսեցին բռուցքներով և ուտքերով ուժեղ հարվածներ հասցնել մարմնիս տարբեր մասերին։ Նշեմ նաև որ այդ ընթացքում բանվոր Սիմոնը, ծեծված վիճակում, եղել է այդտեղ։ Քիչ անց ինձ էլ նստացրեցին Սիմոնի կողքին և կանչեցին վարորդ Ալբերտին։ Նրանք հարձակվեցին Ալբերտի վրա, նա գոռաց, որ ինքը մեջքի հատվածում վնասվածքներ ունի և իրեն չի կարելի հարվածել, դրանից հետո կանչեցին վարորդ Մերուժին։ Հարձակվեցին երուժի վրա, քաշքշեցին նրան, նա ձեռքերը վեր բարձրացնելով գոռաց, որ ինքը 70 անց մարդ եմ, ես ինչ եք անում։ Հետագայում ինչ են արել և խոսացել նրանց հետ ես տեղյալ չեմ, քանի որ ապրանք էր եկել և ինջ մի քանի հոգով գրկած, որովհետև այդ պահին ինքնուրույն քայլել չէի կարողանում, տարան պահեստ, բացեցի դուռը ապրանքը լցրեցի պահեստում, փակեցի և ինձ տարան իմ աշխատասենյակ ու թողեցին այնտեղ։ Առավոտյան զարթնել եմ և տեսել եմ որ իմ տանն եմ, բայց ոնց եմ եկել կամ ով է ինև բերել տուն չեմ հիշում։

Հաջորդ օրվանից այդպես ծեծված, վնասվածքներով, կապտուկներով գնացել եմ գործի որպեսզի հանձնեմ պահեստները և դուրս գամ աշխատանքից։ Մի քնաի օր հետո մեր պահեստի կառի վարորդ Արամը մոտենալով ինձ ասաց որ սեփականատերեը ուղղարկել են իրեն, որ ինձ տանի տուն և իմ տունը նկարահանի։ Մենք եկել ենք իմ տուն և Արամը նկարահանել է ամբողջ տունը և հեռացել։ Պահեստները հանձնել եմ 2018 թ-ի մարտի 21-ին, բայց 2017 թ-ի դեկտեմբերից աշխատավարձ չեմ ստացել։ 2018 թ-ի մարտի 21-ից չեմ գնացել գործի և ինձ մայիսի 31-ով ազատել են աշխատանքից։ Պահեստների հանձման ժամանակ իմացել եմ որ գողությունը կատարել է բանվոր Սիմոնը։

Ինչ վերջերս վախեցել եմ դիմել ոստիկանությունը, բայց վստահելով Ձեզ այս մասին սույն թվականի մարտի 2-ին դիմել եմ Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին, տալով համապատասխան հաղորդումը։

Խնդրում եմ Ձեր վերահսկողությունը սույն գործի արդար և օրինական ընթացք տալու վերաբերյալ, քանի որ նրանք ունեն մեծ գումարներ և շատ կապեր, որոնք կարող են գործը օրինական ընթացքից շեղեն և փորձեն գործը պարտակեն։

Դիմող՝  Ա․ Գյուրջյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА